ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ՆՇԱՆ, ՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՄԵՆԱԲԱՐԴՆ Է

1517241860_goroskop-dlya-vesov-zhenshciny-na-fevral-2018

 

Կենդանակերպի այս 5 նշանի ներկայացուցիչների կյանքը լի է փորձություններով:

 

Ձկներ: Նրանք հեշտությամբ են պատասխանատվություն ստանձնում, կարևոր որոշումներ կայացնում: Չափազանց կասկածամիտ են, ընկալունակ, դժվարությամբ են հաղթահարում փորձությունները: Նրանք շատ էներգիա են կորցնում սեփական ապրումների պատճառով:

 

Կարիճ: Սովոր են ամեն բանի հասնել պայքարի և սեփական կամակորության շնորհիվ: Նրանք չեն հավատում ճակատագրի բարյացակամությանը, մեծամասամբ հույս են դնում միայն իրենց վրա: Կարիճները բավական մեծ դժվարությամբ են հասնում սեփական նպատակներին, միշտ լարված են, հավաքված:

 

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է հասկանալ և մշակել սեփական դիրքորոշումը, իրականացնել իրենց նպատակները, ուշադրություն չդարձնել մյուսների կարծիքին: Երբ Կշեռքները ինքնավստահություն են ձեռք բերում և ազնիվ վարքագիծ դրսևորում, ավելի հեշտ են ապրում:

 

Խոյ: Խնդիրներն ու դժվարությունը սրտին շատ մոտ են ընդունում: Նրանք հակված չեն վստահել մարդկանց, ինչը լուրջ խոչընդոտ է դառնում լավ հարաբերություններ կառուցելու ճանապարհին: Խոյերը չափազանց էմոցիոնալ են արձագանքում կյանքում պատահող փոքր խնդիրներին, հաճախ են փորձում խնդիրները միայնակ լուծել, ինչը նրանց ճանապարհն առավել բարդ է դարձնում:

 

Խեցգետին: Շատ զգուշավոր են, սովոր են փախչել խնդիրներից: Դժվարությամբ են հաղթահարում բարդ պահերը, երկար ժամանակ են վատնում սեփական զգացմունքների դեմ պայքարում: Երազում են երջանկության մասին, բայց հաճախ նրանց չի բավականացնում համարձակությունը՝ հաջողությանն ընդառաջ գնալու համար: