HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ՆՇԱՆ, ՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ

16. 10. 2018

05073243879d7b34e0be7d4547a2cacb

Երկվորյակ: Երկվորյակները կարող են լինել քաոսային` ցատկելով մտքից միտք և  շատ հաճախ փոփոխելով տրամադրությունը:  Նրանք շատ խելացի են և անընդհատ անհանգստանում են մարդկանց հետ շփումների առումով: Երկվորյակները չեն սիրում ձանձրանալ, և դա բացասաբար է ազդում նրանց գործողությունների վրա, քանի որ նրանց կարող է պակասել նպատակասլացությունն ու հետևողականությունը: Դժվար է հասկանալ, թե ինչ սպասել այս նշանից հաջորդ րոպեին:

Խեցգետին: Խեցգետինը հայտնի է տրամադրության անընդհատ անկումներով, այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ, թե ինչի համար է նա այդքան տխրել, կամ ընդհակառակը՝ ուրախացել: Ընտանիքը, տան անդամներն ու ընկերները Խեցգետնի համար ապրելու իմաստն են, հենց այդ պատճառով էլ անձնական կյանքը կարող է հիմնական պատճառը լինել նրա տրամադրության կտրուկ անկումների և վերելքների: Խեցգետնին հասկանալուն բանալին այն է, որ պետք է գիտակցել այն, որ այս նշանն ամեն ինչ ասում և անում է՝ բացառապես հիմնված էմոցիաների վրա:

Կարիճ: Նա հակված է լինել գաղտնապահ, նյարդային և մանիպուլյատիվ: Ամենահետաքրքիրն այն է, որ Կարիճն իրեն հարմարավետ է զգում կոնֆլիկտային իրավիճակներում, իսկ հետո կատաղի պայքարում է այն բանի համար, ինչին հավատում է:

Ջրհոս: Նրանց շատ դժվար է հասկանալ, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ նրանք չեն արտահայտում իրենց էմոցիաները: Բացի դրանից, նրանք ինտելեկտուալ նորարարներ են, որոնց հաճախ ընդունում են որպես էքսցենտրիկ, տարօրինակ մարդ: Նրանք անկախ են և եթե նրանց չեն հասկանում՝ հարկ չեն համարում ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրել:

Ձկներ: Նրանց մոտ անընդհատ ծնվում են ինչ-որ խճճված մտքեր կամ էլ նրանք տարված են սեփական ստեղծագործական աշխարհով: Նրանք կարող են քմահաճ կամ էքսցենտրիկ թվալ, բայց դա ավելի հաճախ ձեզ հետ որևէ կապ չունի: Նրանք ուղղակի բարկանում են իրենք իրենց վրա: Ձկները բարի են բոլորի հանդեպ, բացի իրենցից: Այդ պատճառով շատ դժվար է հասկանալ, թե ինչ է նրանց հետ կատարվում: