HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՑ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻՆ

12. 12. 2018

3eeaccf14e00c6e512a1202a35bd0df6

Ցուլ: Ձեր հարաբերություններում վերջապես ամեն ինչ տեղը կընկնի: Ամսվա վերջում, հնարավոր է, ստիպված լինեք բախվել որոշակի դժվարությունների, եթե չկարողանաք շփման ճիշտ ձև գտնել ձեր զուգընկերոջ հետ:  Իսկ մինչ այդ վայելեք ձեր սերը:

Խեցգետին: Այս ամիս տարբեր էմոցիաներ կունենաք: Կթվա, թե ողջ աշխարհը ձեր շուրջ է պտտվում: Դա հաղթահարելու համար հարկավոր է շատ աշխատել: Հունվարը կօգնի ձեզ հասկանալ ձեր մտքերը, զգացմունքները:

Աղեղնավոր: Սկզբում կարող է թվալ, թե սխալ որոշումներ եք կայացնում, բայց արդյունքում ամեն ինչ լավ կստացվի, մի անհանգստացեք: Հարկավոր չէ անդադար անհանգստանալ հետագա քայլերի համար, պարզապես լիցքաթափվեք ու փորձեք հասկանալ, թե ինչ եք ուզում: Դուք հակված եք արագացնել իրադարձությունները, այնպես որ մի փոքր դանդաղեցրեք ընթացքը:

Ջրհոս: Ինչ-որ մեկը մեծ կախում ունի ձեզանից: Դադարեք ընդդիմանալ ու թույլ տվեք, որպեսզի ձեր իրական «ես»-ը գլուխ բարձրացնի:

Ձկներ: Կթվա, թե որևէ վատ բան է մոտենում, կփորձեք խուսափել այդ ամենից: Թույլ տվեք Տիեզերքին իր հրաշքի միջոցով օգնել ձեզ: