ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ՆՇԱՆ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՋՆՋԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻՑ

Տարիների հետ մենք ավելի իմաստուն ենք դառնում՝ իսկապես ճանաչելով մեր շրջապատի մարդկանց: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է խզել ընկերական հարաբերությունները՝ հանուն սեփական կյանքի: Եվ դա պետք է լինի ձեր գիտակցված ընտրությունը: Սեփական կյանքից մարդկանց միանգամից ջնջել ոչ բոլորն են կարողանում, դա հեշտ բան չէ: Հորոսկոպի այս 5 նշանները ունակ են այդ քայլին՝ առանց մեծ դժվարությունների:

 

Խոյ. Խոյն իր կյանքում չի պահում որևէ ավելորդ ու անպետք բան: Եթե դուք նրան վիրավորել եք կամ դավաճանել, ապա կարող եք համարել, որ մեռած եք նրա համար: Նա նույնիսկ չի ծախսի իր ժամանակը, որպեսզի պարզի պատճառները, դրդապատճառները կամ մտածի ձեզ ևս մեկ հնարավորություն տալու մասին:

 

Ցուլ. Ի տարբերություն Խոյի, Ցուլը ժամանակ ու ուշադրություն կտրամադրի ձեր հետագա ընկերության, հարաբերությունների մասին որոշում կայացնելու համար: Բայց հենց այդ որոշումը ի օգուտ ձեզ չընդունվի, Ցուլը չի երկմտի և կանի դա հեշտությամբ: Նա պարզապես կանհետա ձեր հորիզոնից, կջնջի ձեզ սոցիալական ցանցերից՝ առանց հետ նայելու:

 

Առյուծ.Առյուծը հակված է ջնջել մարդկանց իր կյանքից, բայց ոչ այն պատճառով, որ որևէ մեկը նրան նեղացրել է, այլ քանի որ նա սովորաբար նախընտրում է լինել այնպիսին, ինչպիսին կա: Առյուծը բոլորովին չի ուզում որևէ մեկին ցավ պատճառել իր արարքով: Այս նշանը սիրում է լինել առաջինը, ուստի ձգտում է ձեպի բարձունք: Եվ եթե հանուն այդ բարձունքի պետք է հրաժարվել որոշակի մարդկանցից, նա երկար չի մտածի իր որոշման շուրջ:

 

Կարիճ. Նա նախընտրում է ունենալ շփման ոչ մեծ շրջանակ, որտեղ նրանք են, ում կարող է վստահել: Եթե Կարիճը հանել է ձեզ իր կյանքից, ապա դուք իսկապես որևէ վատ բան եք արել նրա  հանդեպ:

 

Ջրհոս. Նա շփվող է, բայց հաճախ է ձանձրանում ընկերական հարաբերություններում: Նա արագորեն կփորձի ազատվել այն մարդկանցից, ովքեր չեն կիսում նրա գաղափարները և նրան այնքան էլ լուրջ չեն ընդունում: