ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ՆՇԱՆ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ

jpg-14

 

Խոյ: Նրանք  տարված են մրցակցության գաղափարով:  Ասել, որ նրանք պարզապես սիրում են հաղթել, նշանակում է ոչինչ չասել: Խոյերը մեքենան պետք է կայանեն լավագույն վայրում, ամենաշատ հետևորդները պետք է ունենան Twirrer-ում, ամենաթանկարժեք մարզիչը՝ մարզասրահում: Նրանք պարտավոր են լավագույնը լինել: Եվ երբ դա չի հաջողվում, նրանք հուսահատության գիրկն են ընկնում: Նրանք իրենց մշտապես համեմատում են մյուսների հետ, փորձում գերազանցել նրանց:

 

Ցուլ: Նրանք ամենադաժանն են մրցելիս: Նրանք կարող են վախեցնել, երբ պարտություն են կրում: Ցուլերն ի վիճակի չեն ղեկավարել իրավիճակը, ինչի հետևանքով կարող են զայրանալ, տուրք տալ զգացմունքներին: Հաղթանակ տանելու դեպքում Ցուլերը բարյացակամ են դառնում:

 

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հաղթել, և հաղթանակ տանելու դեպքում նույնիսկ պարծենկոտ և ամբարտավան դառնալ: Պարտություն կրելու դեպքում Խեցգետիններն ավելի լուռ են գործում, փորձում են հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին. կարծես դա չի էլ եղել:

 

Առյուծ: Առյուծներն ուշադրության, հիացմունքի կարիք ունեն, ինչի համար հարկավոր է հաղթանակ տանել: Նրանք պարտությունն ընդունում են՝ որպես ֆիզիկական հարված: Անհաջողակ լինելու զգացումը կասկածի տակ է դնում նրանց մեծությունն ու գերազանցությունը: Թեև Առյուծները ենթագիտակցաբար հասկանում են, որ դասեր պետք է քաղել յուրաքանչյուր պարտությունից, պարտվելն անտանելի է նրանց համար:

 

Այծեղջյուր: Ամենից շատ վախենում են անհաջողություն ունենալ աշխատավայրում: Նրանք պարզապես խելագարվում են այն մտքից, որ աշխատակիցներից մեկը ծրագիրն ավելի արագ և արդյունավետ է կատարել: Հիմնական խնդիրն այն է, որ նրանք իրենց հաճախ են համեմատում մյուսների հետ և տանջում իրենց մտքով, որ երբեք չեն հաղթի, որքան էլ ջանք գործադրեն: