ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՆՄՏԱՉԵԼԻ ԿԱՆԱՅՔ

horoskop-5

 

Առյուծ: Հպարտ Առյուծի ընտրյալը դառնալու համար տղամարդը պետք է լուրջ ջանքեր գործադրի: Խնդիրն այն է, որ Առյուծ կանայք սովոր են ստանալ միայն լավագույնը: Առյուծների սիրտը նվաճելու համար հարկավոր է երկար պայքարել, սակայն, եթե կարողանաք արժանանալ այդ սիրուն, կարող եք ամբողջ կյանքում հպարտանալ հաղթանակով:

 

Կարիճ: Կարիճների սիրտը գրավելը շատ ավելի բարդ է, քան Լուսնի վրա հայտնվելը: Նույնիսկ, երբ կին Կարիճները սկսում են սիրահարվել, նրանք զսպում են զգացմունքները, քանի դեռ վստահ չեն, որ դրանք փոխադարձ են: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, նրանք տղամարդուն իրենց մոտ չեն թողնում:

 

Այծեղջյուր: Նրանք երազում են կայունության, հարաբերությունների մասին, որոնք ամբողջ կյանքի համար են: Այդ պատճառով էլ ծանոթության սկզբնական շրջանում, երբ դեռ ոչինչ հասկանալի չէ, կին Այծեղջյուրները կարող են սառնասրտություն և անտարբերություն ցուցաբերել, նույնիսկ, երբ մինչև ականջների ծայրը սիրահարված են:

 

Ջրհոս: Երկարաժամկետ հարաբերությունները երբեմն կարող են շնչահեղձ անել Ջրհոսներին, ինչի հետևանքով նրանք սկսում են հեռավորություն պահպանել: Իսկ երբ ձանձրանում են զուգընկերոջ հետ, պարզապես հեռանում են:

 

Աղեղնավոր: Նրանք ամենաշատը վախենում են կորցնել ազատությունը: Նույնիսկ հասկանալով, որ զուգընկերը երազում է լուրջ, կայուն հարաբերությունների մասին, Աղեղնավորներն ընդունելի չեն համարում որևէ սահմանափակում: