HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

13. 12. 2018

canva-photo-editor (35)

5-րդ տեղ՝ Ցուլ: Ցուլերը շատ սկզբունքային են հարաբերություններում և  հստակ գիտեն, թե ինչ են ուզում: Եթե Ցուլը որոշել է, որ չի ամուսնանալու մինչև 30 տարեկան, ապա հաստատ չի ամուսնանա: Ցուլերը երբեք չեն պահպանի հարաբերությունները նրանց հետ, ովքեր գոնե մեկ անգամ չարաշահել են իրենց վստահությունը:  Եթե Ցուլն ասել է՝ ոչ, ապա երբեք հակառակը չի անի:

4-րդ տեղ՝ Կարիճ: Սկզբունքային Կարիճները խաբեության կգնան միայն ամենաբարդ իրավիճակներում: Նրանց համար կարևոր է ապացուցել իրենց ճիշտը՝ նույնիսկ այլ մարդկանց վնասելով: Նրանց հետ գրեթե անհնար է պայմանավորվել, եթե խոսքը իրենց համար կարևոր հարցի մասին է:

3-րդ տեղ՝ Կույս: Նրանց համար շատ կարևոր են տունն ու հարմավետությունը, ինչպես նաև մթնոլորտը: Կույսի հետ մեկ տան մեջ ապրելը նշանակում է ապրել նրա կանոններով: Նրանք տանել չեն կարողանում թափթփվածությունը: Նրանք նաև երբեք գործ չեն ունենա մի բանի հետ, ինչը դեմ է օրենքին:

Երկրորդ տեղ՝ Խոյ: Նրանք բռնկուն են ու սկզբունքային: Նրանց սկզբունքայնությունը երբեմն շոկի է ենթարկում շրջապատին: Նրանց որոշումներն անսպասելի են: Սակայն Խոյերի սկզբունքայնությունը շատ արագ է անցնում, այն պարզապես ազդակ է, էմոցիա: Այնպես որ նրանց հետ կարելի է պայմանավորվել:

1-ին տեղ՝ Այծեղջյուր: Նրանց կամակորության մասին լեգենդներ են պտտվում, դա մաքուր ճշմարտություն է: Նրանք, սովորաբար, շատ ազնիվ ու սկզբունքային են: Այդ ամենն արտահայտվում է նաև կենցաղային իրավիճակներում: Երբեմն նրանց սկզբունքայնությունը ոչ մի կապ չունի տրամաբանության ու սթափ մտքի հետ: