ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱՌԵԱԼԻՍՏ ՆՇԱՆՆԵՐԸ

69b7cc5edf22939cb78b4de7e0e3d71f

 

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամբողջությամբ տեսնել ոչ միայն ընդհանուր պատկերը, այլև դետալները: Միայն թե նրանք բավական իմաստուն են և կարողանում են չբարդացնել ոչ իրենց, ոչ մյուսների կյանքը: Կույսերն աշխարհը տեսնում են այնպիսին, ինչպիսին այն կա, բայց մյուսներին չեն ստիպում աշխարհին իրենց աչքերով նայել:

 

Այծեղջյուր: Կարողանում են գլուխ հանել ցանկացած իրավիճակից, հասկանալ՝ ինչ է կատարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են լռել, սակայն սովորաբար ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես կանխատեսել էին Այծեղջյուրները:

 

Կարիճ: Կարիճները ձգտում են առավելագույնս ազնիվ լինել թե իրենց, թե շրջապատի հետ: Գերադասում են ամբողջությամբ վերահսկել իրենց կյանքը, մտերիմներին և ընկերներին խորհուրդ տալիս նույն կերպ վարվել:

 

Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են ծրագրել ամեն ինչ, նրանք պատրաստ են, որ ծրագրերից մեկը կարող է չաշխատել: Սարսափելի ոչինչ չկա, Ցուլերը մի քանի տարբերակ ևս ունեն:

 

Խեցգետին: Զգացմունքային և սենտիմենտալ Խեցգետինները դաժան ռեալիստներ են: Մարդիկ հաճախ են կենդանակերպի այս նշանի գերզգայունությունն ընկալում՝ որպես հոռետեսություն: Սակայն Խեցգետիններն ամեն բան տեսնում են այնպես, ինչպես այն իրականում կա, ինչը չի խանգարում հարազատների և մտերիմների շահերը վեր դասել սեփականից: