HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋԿՈՏ ՆՇԱՆՆԵՐԸ

05. 10. 2018

d2456a291fa5d21e7d987ed04b7fcead

Երկվորյակներ: Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերություններ ստեղծելն ավելի հեշտ կլինի, քան դրանք պահպանելը: Երկվորյակ տղամարդու հետ ընտանիք ստեղծելու համար անհրաժեշտ է ճկունություն ցուցաբերել՝ նրա մոտ հետաքրքրություն առաջացնելով ամեն օր: Նրանք հարգանքի, աջակցության կարիք ունեն:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերություններ կառուցելու համար հարկավոր է հաշվի առնել նրանց բնավորությունը և որքան հնարավոր է՝ զգույշ լինել: Խեցգետինները գնահատում են հոգատարությունն ու պատասխանատվությունը, որոնք ապահովում են նրանց հետաքրքրությունը հակառակ սեռի նկատմամբ:

Առյուծ: Նախքան կնոջն առաջարկություն անելն Առյուծները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտրությունը նախանձ կհարուցի մյուսների շրջանում: Միայն այդ դեպքում նրանք որոշում կկայացնեն ճակատագիրը կապել այդ կնոջ հետ:

Կշեռք: Ռացիոնալ են, ինտելեկտուալ, արվեստի գիտակ: Իրենց կողքին ցանկանում են տեսնել կնոջ, ով կկարողանա հետաքրքիր խոսակցության մաասնակից լինել, անգերազանցելի ոճ կունենա: Հորոսկոպ այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում, երբ կանայք բացահայտ սիրախաղ են վարում իրենց հետ: Նրանք վստահ են, որ տղամարդը պետք է կատարի առաջին քայլը:

Աղեղնավոր: Այս  նշանի ներկայացուցիչներն երեկույթների սիրահար են: Նրա հետ լինելը միևնույն ժամանակ և՛ դժվար է, և՛ հեշտ: Աղեղնավորները չեն սիրում էներգիան ծախսել վեճերի և հարաբերություններ պարզելու վրա: Ավելի լավ է խուսափել նրանց հետ ցանկացած կոնֆլիկտից: