HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱՄԵԾԱՄԻՏ ՆՇԱՆՆԵՐԸ

05. 11. 2018

abca8f1358a59d6dd2411e1a81fc99f3

Երկվորյակներ: Նրանք  հպարտանում են շփվելու կարողությամբ, բայց երբեմն տարվում են և դժարանում լռել: Սակայն դժվար է խոսակցությունը քննարկում որակել, եթե զրուցակցին հնարավորություն չեք տալիս նույնիսկ մի բառ ասել: Նրանք մեծամիտ են, քանի որ կարծում են, թե իրենց գաղափարներն ու մտքերն առավել արժեքավոր են ու կարևոր:

Խեցգետին: Խեցգետինները զգայուն են, հակված են բոլորին խորհուրդներ տալ փոխհարաբերությունների վերաբերյալ, նույնիսկ, երբ նրանց կարծիքն առհասարակ չեն հարցնում: Նրանք կարծում են, թե ամեն ինչ բոլորից լավ գիտեն, ինչի արդյունքում մեկնաբանություններ են անում ցանկացած առիթով կամ դրա բացակայության դեպքում:

Կույս: Նրանք վստահ են, որ գիտեն ամեն ինչ, չեն ամաչում ցույց տալ, որ ամենախելացին ու կրթվածն են: Այս պահվածքը մատնում է Կույսերի մեծամտությունը, մարդիկ դա կարող են նույնիսկ ընդունել՝ որպես մարտահրավեր կամ նվաստացման փորձ:

Առյուծ: Չեն կարողանում և չեն ցանկանում ընդունել մարդկանց խորհուրդներն ու օգնությունը: Չեն վստահում մարդկանց դատողություններին, կարծիքին ու փորձին: Ներքուստ անինքնավստահ են, բայց կարողանում են դա թաքցնել, որպեսզի ոչ ոք չհասկանա իրենց թուլությունները:

Ջրհոս: Չեն կարող հրաժարվել հերթական անգամ իրենց ինտելեկտով փայլելու գաղափարից: Ջրհոսները վստահ են, թե մյուսները մի քանի անգամ զիջում են իրենց ինտելեկտուալ կարողություններով: Նրանց նաև սարկազմն է բնորոշ, և նրանք չեն հասկանում, որ իրենց «ծիծաղելի» խոսքերն իրականում նեղացնում են: