HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱԷՄՈՑԻՈՆԱԼ ՆՇԱՆՆԵՐԸ

09. 10. 2018

f77f22bcd6ef714e8d30401d06e1fef3--wildfox-yen

Խոյ: Խոյերը սիրում են կյանքը: Նրանք իրենց շրջապատում են այնպիսի մարդկանցով, ովքեր կիսում են իրենց կենսակերպն ու հայացքները: Նրանք ունակ են վարակել մարդկանց իրենց էներգետիկայով և խարիզմայով: Սակայն նույն կերպ վառ նրանք արտահայտում են և իրենց զայրույթը, լինում են ագրեսիվ, կոպիտ և ահազդու:

Խեցգետին: Նրանք հաճախ օգտվում են իրենց էմոցիոնալությունից: Երբեմն նրանց հետ անասելի բարդ է լինում, քանի որ նրանք կարող են նեղանալ անգամ ամենաչնչին և անմեղ բաներից: Մյուս կողմից, այս մարդիկ միշտ կգտնեն ճիշտ բառեր ինչ-որ մեկին սփոփելու համար:

Կույս: Կույսերը չափազանց ինքնամփոփ են: Նրանք սիրում են շարունակ մտածել և վերլուծել այն ամենն, ինչ կատարվում է իրենց հետ: Սակայն այս պարփակվածությունը չի խանգարում նրանց արտահայտել իրենց էմոցիաները: Կույսերը շատ ինքնաքննադատ են, ուստի կարող են երկար ժամանակով հուսահատության գիրկն ընկնել, եթե ինչ-որ բան իրենց ուզածով չի լինում: Օգնություն առաջարկելու փոխարեն ավելի լավ է հանգիստ թողնել նրանց:

Կարիճ: Կարիճները չեն կարող իրենց ներսում պահել էմոցիաները՝ թե՛  դրական, թե՛ բացասական: Նրանք անմնացորդ տրվում են սեփական էմոցիաներին՝ դրանցով վարակելով շրջապատի մարդկանց: Նրանք չեն թաքցնում անգամ բացասական էմոցիաները, ուստի հարկավոր է զգուշանալ զայրացած Կարիճներից:

Աղեղնավոր: Աղեղնավորները լավատեսներ են և իրենց լավատեսությունը կարողանում են փոխանցել մտերիմներին: Սակայն այս մարդիկ տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկն իրենց հայացքները չի կիսում: Աղեղնավորները սրբորեն հավատում են, որ իրենք պետք է դուր գան բացառապես բոլորին, իսկ եթե դա այդպես չի լինում, նրանք դառնում են կոպիտ և անտաշ: