ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱԲԱՐԴ ՆՇԱՆՆԵՐԸ

5c1190c5d7072b7df5e368dcdd206307

 

Կարիճ: Կարիճները դաժան են, հիշաչար, ստանում են այն ամենը, ինչ նրանց հարկավոր է: Նրանք լիդեր են, կենտրոնացած են միայն այն բանի վրա, ինչ իրենց համար կարևոր է: Կարիճները նաև չափազանց կամակոր են: Նրանք, իհարկե, անպայման կպատասխանեն իրենց հասցված վիրավորանքին:

 

Խոյ: Խոյի հետ շփումը նման է համակարգչային խաղի, որում դուք այս պահին վերևում եք, բայց վայրկյաններ անց հայտնվում եք ներքևում: Խոյերը սիրում են վիճել, տանել չեն կարողանում պարտվել բանավեճերում, նյարդային են:

 

Երկվորյակներ: Երկվորյակները չեն կարող մի տեղում նստել: Նրանք նյարդայնացնում են մարդկանց՝ տարածքը լցնելով աղմուկով, բղավոցներով, ապրումներով ու ամբիցիաներով: Երկվորյակներին հարկավոր է ամեն ինչ և հենց այս պահին, ցանկալի է՝ առանց դժվարությունների: Նրանք կամակոր են, էգոիստ, հեռանում են նրանցից, ովքեր դուր չեն գալիս իրենց:

 

Ջրհոս: Ջրհոսները հեշտությամբ են լեզու գտնում մարդկանց հետ, կարող են ուշադիր լսել մյուսների կարծիքը կարևոր հարցի վերաբերյալ, բայց նրանց հուզում է միայն իրենց դրությունը: Վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում: Ջրհոսները հակված են բռնապետության, չափազանց զգացմունքային են, ինչը հաճախ վնասում է նպատակներին:

 

Այծեղջյուր: Այծեղջյուրները չափազանց կամակոր են. նրանք պնդում են իրենցը, նույնիսկ, երբ գիտեն, որ սխալ են: Բայց եթե անսպասելիորեն համաձայնեք նրա հետ, Այծեղջյուրը կփոխի իր կարծիքը, որովհետև չի ցանկանում, որ համաձայնեն իր հետ: Այո՛, Այծեղջյուրներն այսքան տարօրինակ են: Նրանք իրենց սեփական ԵՍ-ի գերին են. ուզում են անել միայն այն, ինչ ցանկանում են… բայց թե ինչ են իրականում ցանկանում, երբեք նույնիսկ իրենք չգիտեն: