HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՄԵՆԱԱՆՀԱՎԱՏԱՐԻՄ ՆՇԱՆՆԵՐԸ

20. 09. 2019

dde5cef4ade416ffd1eb7fba90c7fd54

Աստղաբանները պնդում են` մեծ է  հավանականությունը, որ հենց այս նշանների ներկայացուցիչները առավել հաճախ կարող են դավաճանել իրենց զուգընկերներին:

5-րդ տեղ Առյուծ: Ինչ էլ պատահի, Առյուծն իր ու մյուսների աչքերում պետք է բարձունքի վրա լինի: Նա ամենագեղեցիկն է, ամենախելացին և, իհարկե, ամենացանկալին: Երբ Առյուծը դադարում է հարաբերություններում  իրեն №1 զգալ, ապա հեշտությամբ կարող է թեքել ճանապարհը: Անհավատարմությունից նրան կարող է հետ պահել միայն գիտակցությունը:

4 -րդ տեղ Խոյ: Խոյի համար բարդ է կենտրոնանալ մաիկ զուգընկերոջ վրա, քանի որ աշխարհն այնքան մեծ է, իսկ նա շատ բաներ է ուզում փորձել: Բացի այդ, նա դժվարությամբ է հարաբերություններում մնում առանց կրքի, ուստի երբ ամեն ինչ լուռ է ու հանգիստ, Խոյը սկսում է ձանձրանալ: Վաղ թե ուշ, նա կարող է դավաճանել, եթե չհասկանա իր այդ ցանկության պատճառները:

3-րդ տեղ Երկվորյակներ: Բոլորին հայտնի է դասական կինոհերոսի կերպարը. սիրելի ու օրինակելի ամուսին, բայց իրականում ունի երկրորդ ընտանիք: Այս պատկերը հազվադեպ չէ նաև Երկվորյակների դեպքում: Նրանք նաև կարող են ունենալ կարճատև սիրախաղեր:

2-րդ տեղ Խեցգետին: Պարադոքս. ընտանեկան ջերմության մասին երազող Խեցգետինը չգիտի գնահատել ընտանեկան երջանկությունը: Նրանց տանն ամեն ինչ իդեալական է` մաքուր, կոկիկ: Նրանք բավականին ուշ են հասկանա, որ իրական երջանկությունը ոչ մի կապ չունի մաքրության հետ: Եթե գիակցի անհավատարմության սխալը, կխուսափի դրանից:

1-ին տեղ Աղեղնավոր: Խարիզմատիկ Աղեղնավորը չի կարող ապրել առանց ուշադրության: Նրանց պետք  սիրել, հիանալ նրանցով: Դավաճանում են նրանք, ոչ թե զուգընկերն իրենց սրտով չէ, այլ քանի որ վստահ են, որ իրենց տոն ու երջանկություն է սպասվում: