HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 5 ԱՂՋԻԿՆԵՐ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԻՆ

03. 12. 2018

84c1e62324843bff45127005382936d9

Այծեղջյուր: Նրբաճաշակ է, գեղեցիկ, հմայիչ, սիրում է հաճոյախոսություններ լսել և տառապում է, երբ իրեն չեն գնահատում: Սա վերաբերվում է ոչ միայն արտաքին տեսքին, այլ նաև գործնական որակներին: Այծեղջյուրը ձգտում է բարձր պաշտոնների: Նա գնահատում է հաջողության հասած մարդկանց, ովքեր միշտ հարգանք են վայելում: Ինքը ևս ձգտում է այդպիսին լինել: Նա պրակտիկ է, գնահատում է իր ազատությունը, քանի որ միայն դրա միջոցով է հուսալի ապագա տեսնում: Նա ձգտում է հաջողակ կարիերա ստեղծել: Հաջողության հասնելը նրա կյանքի նպատակն է:

Խոյ: Գործնական է, ակտիվ: Միշտ որևէ բան է խոսում, պահանջում, արտահայտում: Նա միշտ շարժման մեջ է: Այս կինը խելացի է, ինքնուրույն: Նա չի սիրում սպասել, որ որևէ մեկն իրեն օգնություն առաջարկի: Նա ինքն իրեն կապահովի, քանի որ որևէ մեկի կարիքը չի զգում: Երբեք որևէ մեկին չի վստահի այն, ինչ կարող է ինքն անել, քանի որ կարծում է, որ իր մոտ ավելի լավ է ստացվում ամեն ինչ:

Ջրհոս: Կարող է ամեն ինչ ինքնուրույն անել, բայց շատ խստապահանջ չէ: Նա անկախ է, կվարվի այնպես, ինչպես ճիշտ է գտնում: Բայց նրա բոլոր գործողությունները գիտակցված են: Նպատակին հասնելու համար կգնա այն ճանապարհով, որը միայն իրեն է հայտնի: Նրա հետ միշտ հաճելի է բանավիճել կամ պարզապես զրուցել: Նա երբեք չի փորձում իր կարծիքը պարտադրել որևէ մեկին և չի էլ հանդուրժի որևէ մեկի կողմից նման վերաբերմունք:

Առյուծ: Նա գրավիչ է, գեղեցիկ ու հպարտ: Սրամիտ է, ինտելեկտուալ, լավ զրուցակից է: Իր բոլոր նպատակներին հասնում է անսահման մեծ խարիզմայի շնորհիվ: Այս նշանի կանայք հաճախ են հայտնի դառնում արվեստի բնագավառում:

Կարիճ: Ուժեղ, տղամարդկային բնավորություն ու մտածելակերպ ունի: Նա համարձակ է, կրքոտ ու համոզիչ: Այս կինը կենսուրախ է, արկածներ է փնտրում ու գտնում: Կարող է դիմակայել կյանքի բոլոր փորձություններին: Ճակատագրի հարվածները քիչ չեն, սակայն դրանք նրան ավելի ուժեղ են դարձնում: Նա դիմացկուն կին է, ունի ֆիզիկական ու հոգեբանական մեծ ներուժ, այնպես որ անհնար է նրան կոտրել: