HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ՆՇԱՆ, ՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿՆՎԻՐԻ

07. 09. 2019

a569b35497d01b9dc25c3bd3bb8570b9

Սեպտեմբերին հիանալի նորություններ են սպասվում հորոսկոպի մի շարք նշանների: Այս աշուն Տիեզերքը բարեհաճ կգտնվի` մատուցելով հաճելի անակնկալներ :

Կշեռք: Սեպտեմբերը նոր պլանների ամիս է, դրանք դեպի լավը կփոխեն գործերի ընթացքը: Առանց հոգնելու ու դժվարությունները նկատելու` Կշեռքները սկսեն օգտագործել ճակատագրի յուրաքանչյուր նվեր: Նրանք արդեն մոտ են նոր կյանքի սկզբին: Կսկսեն նկատել Տիեզերի նշանները: Աշունը կօգնի մոռանալ վիրավորանքները:

Կույս: Կհարթվեն գործնական ու ներանձնական հարաբերությունները: Նրանց կյանքում նոր փուլ է սկսվում: Վերլուծական միտքն ու պրոֆեսիոնալիզմը կօգնեն շահեկան դիրքերում գտնվել: Կամակորությանը կգա փոխարինելու իմաստությունը: Զիջելով ու կյանքի կանոններն ընդունելով` կմոտենան իրենց երջանկությանը: Սեպտեմբերը նոր հաշվարկի սկզբնակետն է, այն  վստահություն ու համարձակություն կբերի:

Խեցգետին: Սեպտեմբերին Խեցգետինները կսկսեն  ճիշտ դատել: Նրանց բռնկուն միտքը մի փոքր կսառի` օգնելով ավելի սթափ դատել: Սեպտեմբերին ճակատագիրը նոր փորձություններ չի մատուցի: Ընդհակառակը, կնվիրի ոչ ստանդարտ, հետաքրքիր անակնկալներ, որոնք նույնիսկ նրանք չէին էլ կարող պատկերացնել:

Աղեղնավոր: Մինչև տարվա վերջ շարունակվում է Աղեղնավորների կյանքի սպիտակ գիծը: Կմոռանան տագնապի, ֆինանսական խնդիրների մասին, ճակատագիրը կազատի նրանց անպետք անհանգստություններից: Որքան ուժեղ է Աղեղնավորի հավատը, այնքան քիչ են կասկածները, որ շուտով երազանքը կկատարվի: