ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ՆՇԱՆ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ ԴԺԳՈՀ ԵՆ

MyCollages (2)

 

Առյուծ: Ձգտում  է բարի, ընկերասեր լինել, ինչը ոչ միշտ է հաջողվում: Երբ Առյուծը տխրում են, նրա տրամադրությունն անդրադառնում է նաև մյուսների վրա, ինչն իսկապես տհաճ է: Երբ Առյուծներին որևէ բան չի հաջողվում, նրանք չափազանց շատ են դժգոհում: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ նրանց համակում է նախանձը: Իսկ երբ Առյուծները նախանձում են որևէ մեկին, նրանք վերածվում են ագրեսիվ  մարդու:

 

Կույս:  Կարող է ապրումներ ունենալ տարբեր պատճառներով, որոնք վերաբերում են նրա կյանքին և արժեքներին: Քանի որ նա քննադատական մոտեցում ունի սեփական անձի նկատմամբ, ցանկացած անհաջողություն նրան հուսահատության է մատնում, խախտում ներքին հավասարակշռությունը: Նա փակվում է, զայրանում, իսկ հոգում լիակատար դատարկություն է տիրում: Երբ Կույսերի սպասումներն իրականություն չեն դառնում, նրանք առաջին հերթին իրենց են դատապարտում, նույնիսկ, եթե ամենևին էլ մեղավոր չեն:

 

Կարիճ: Կարծում է, որ ամբողջ ժամանակն ու ջանքերը, որոնք ներդնում է հարաբերություններում, աշխատանքում, պետք է միայն ի օգուտ իրեն աշխատեն: Երբ ինչ-որ բան ըստ Կարիճի ծրագրի չի ընթանում, նա դառնում է ագրեսիվ, մռայլ: Մի փորձեք հանգստացնել նրան կամ համոզել. դա հակառակ արդյունքը կունենա, Կարիճները կարող են նույնիսկ կոնֆլիկտ հրահրել:

 

Այծեղջյուր: Այծեղջյուրները համառ են, աշխատասեր, բայց նաև հոռետես և թախծոտ: Նրա հոռետեսությունն արտահայտվում է նրանում, որ հիվանդագին է վերաբերվում իր նվաճումներին, երբ դրանք այնպիսին չեն, ինչպես ինքն էր ցանկանում: Բացի այդ՝ Այծեղջյուրը սպասում են լսել այն, ինչ ցանկանում են. ցանկացած այլ բան անուշադրության են մատնում: Այծեղջյուրները սիրում են պատասխանատվություն ստանձնել, բայց գերադասում են, որ դա կապված լինի միայն իրենց կյանքի, կարիերայի և պահանջների հետ: