ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ՆՇԱՆ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ ԴԺԳՈՀ ԵՆ

MyCollages (25)

 

Առյուծ: Նրանք ձգտում են բարի, ընկերասեր լինել, ինչը ոչ միշտ է հաջողվում: Երբ Առյուծները տխրում են, նրանց տրամադրությունն անդրադառնում է նաև մյուսների վրա, ինչն իսկապես տհաճ է, երբեմն նաև՝ հյուծող: Երբ Առյուծներին որևէ բան չի հաջողվում, նրանք չափազանց շատ են դժգոհում: Բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ նրանց համակում է նախանձը:

 

Կույս: Նրանք  կարող են ապրումներ ունենալ տարբեր պատճառներով, որոնք վերաբերում են նրանց կյանքին և արժեքներին: Քանի որ նրանք քննադատական մոտեցում ունեն սեփական անձի նկատմամբ, ցանկացած անհաջողություն նրանց հուսահատության է մատնում, խախտում ներքին հավասարակշռությունը: Կույսերը փակվում են, զայրանում, իսկ հոգում լիակատար դատարկություն է տիրում: Ընդ որում, նրանց կարող են ցավ պատճառել նույնիսկ ամենաաննշան մանրուքները:

 

Կարիճ:  Նրանք կարծում են, որ ամբողջ ժամանակն ու ջանքերը, որոնք ներդնում են հարաբերություններում, աշխատանքում, պետք է միայն ի օգուտ իրենց աշխատեն: Բայց այդպես ոչ միշտ է լինում, քանի որ ծրագրերը կարող են փոխվել, հանգամանքները՝ որոշակի պահի անբարենպաստ դառնալ: Երբ ինչ-որ բան ըստ Կարիճի ծրագրի չի ընթանում, նա դառնում է ագրեսիվ, մռայլ:

 

Այծեղջյուր: Այծեղջյուրները համառ են, աշխատասեր, բայց նաև՝ հոռետես և թախծոտ: Նրանք հոռետեսությունն արտահայտվում է նրանում, որ նրանք հիվանդագին են վերաբերվում իրենց նվաճումներին և արդյունքներին, երբ դրանք այնպիսին չեն, ինչպես իրենք են ցանկանում: Այծեղջյուրները սիրում են պատասխանատվություն ստանձնել, բայց գերադասում են, որ դա կապված լինի միայն իրենց կյանքի, կարիերայի և պահանջների հետ: