HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ԿԱՆԱՅՔ

19. 10. 2018

MASHA_MYBESTBRANDS_259_WEB

Այս նշանների տակ ծնված կանայք հատուկ էներգիա և գրավչություն ունեն:

Կարիճ: Նրանք անկախ, ինքնավստահ և ուժեղ աղջիկներ են: Կարիճները գայթակղելու իսկական մասնագետներ են: Նրանք անհասանալի են թվում, բայց հիանալի տիրապետում են ֆլիրտի տեխնիկային, ուստի որևէ մեկը դիմակայելու տարբերակ չունի:

Երկվորյակներ: Նրանք չեն դադարում զարմացնել: Ամեն անգամ նրանք տարբեր են, ուստի անհնար է հասկանալ նրանց իրական բնույթը: Այս նշանի կանայք հիացնում են, հիանում են և ստիպում փնտրել իրենց սրտի բանալին: Այս կանանց խորհրդավորությունը մագնիսի պես ձգում է տղամարդկանց:

Ջրհոս: Նրանք անկախ են, մի փոքր էգոիստ, մի փոքր էլ ընկերասեր: Այս նշանի կանայք զուգընկերոջից հարգանք են պահանջում: Նրանք բաց են և ազնիվ: Չեն փորձում խճճել տղամարդուն: Նրանք կարող են հետաքրքրել յուրաքանչյուր տղամարդու:

Առյուծ: Այս կանայք ունեն լավ զարգացած ինտուիցիա, ուժեղ բնավորություն և առողջ էգոիզմ: Առյուծները հիանալի սիրուհիներ կարող են լինել, քանի որ տիրապետում են ֆլիրտի բոլոր ձևերին: