ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ԱՄԵՆԱՀՊԱՐՏ ՆՇԱՆՆԵՐԸ

df9c8811aa041ce283da0adb2879a2c3

 

Առյուծ: Առյուծը հորոսկոպի ամենահպարտ նշանն է: Այս նշանի ներկայացուցիչները եսասեր են, սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել: Երբ իրավիճակը ցավ է պատճառում Առյուծներին, նրանք իրենց շուրջ հպարտության պատեր են կառուցում՝ մարդկանց ապացուցելով, որ ամեն ինչ կարգին է: Նրանք խորհուրդներ չեն լսում, արհամարհում են շրջապատի կարծիքը, ինչն օգնում է գործին: Առյուծները ուժեղ են, իշխող:

 

Կարիճ: Կարիճն, անխոս, հորոսկոպի ամենաուժեղ նշաներից է: Կարիճները ինքնավստահ են, ինչը հնարավորություն է տալիս պայքարել խաբեության և նվաստացումների դեմ: Եթե խաբեք Կարիճներին կամ նրանց հիմար վիճակի մեջ  դնեք, մեծ է հավանականությունը, որ նրանք կվերածվեն դաժան մարդու:

 

Խոյ: Խոյերը նախաձեռնող են, ուժեղ, համարձակ, ինքնավստահ: Երբ հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց խաբված կամ ստորացված են զգում, միանգամից անմատչելի են դառնում: Խոյերը վստահ են, որ միշտ ճիշտ են, և պնդում են իրենց կարծիքը՝ հրաժարվելով ընդունել անհերքելի փաստերը:

 

Խեցգետին: Խեցգետինները ևս թույլ չեն տա վիրավորել իրենց: Նրանք ծայրահեղ զգուշավոր են, խնդիրներ չեն փնտրում, բայց հաշվի առեք, որ Խեցգետինները մինչև վերջին շունչը  պաշտպանելու են նրանց, ում սիրում են, նույնիսկ, երբ նրանք արժանի են դատապարտման: Երբ Խեցգետինները ցավ են ապրում, ժպտում են՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է: