HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ԱՄԵՆԱՀՊԱՐՏ ՆՇԱՆՆԵՐԸ

06. 10. 2018

9dnl

Առյուծ: Եսասեր է, սիրում է ամեն բան վերահսկողության տակ պահել: Երբ իրավիճակը ցավ է պատճառում Առյուծներին, նրանք իրենց շուրջ հպարտության պատեր են կառուցում՝ մարդկանց ապացուցելով, որ ամեն ինչ կարգին է: Հպարտությունն օգնում է այս նշանի ներկայացուցիչներին ֆինանսական հաջողության հասնել: Նրանք խորհուրդներ չեն լսում, արհամարհում են շրջապատի կարծիքը, ինչն օգնում է գործին:

Կարիճ: Նրանք ինքնավստահ են, ինչը հնարավորություն է տալիս պայքարել խաբեության և նվաստացումների դեմ: Եթե խաբեք Կարիճներին կամ նրանց հիմար վիճակի մեջ  դնեք, մեծ է հավանականությունը, որ նրանք կվերածվեն դաժան մարդու:

Խոյ: Խոյերը նախաձեռնող են, ուժեղ, համարձակ, ինքնավստահ: Երբ իրենց խաբված կամ ստորացված են զգում, միանգամից անմատչելի են դառնում: Խոյերը վստահ են, որ միշտ ճիշտ են, և պնդում են իրենց կարծիքը՝ հրաժարվելով ընդունել անհերքելի փաստերը:

Խեցգետին: Այս նշանի ներկայացուցիչները ծայրահեղ զգուշավոր են, խնդիրներ չեն փնտրում, բայց հաշվի առեք, որ նրանք մինչև վերջին շունչը  պաշտպանելու են նրանց, ում սիրում են, նույնիսկ, երբ նրանք արժանի են դատապարտման: