HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 ԱՂՋԻԿՆԵՐ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՎԱՏ ՏՂԱՆԵՐԻ

17. 06. 2019

2ef97234eedcfe273fbbafe319ea4cf7

Վատ տղաների հետ հարաբերությունները գրավիչ են թվում միայն նրանց, ովքեր երբեք չեն ունեցել նման փորձ: Մյուսները հիանալի հասկանում են, թե ինչ հետևանք կարող են դրանք ունենալ: Չգիտես ինչու, որոշ աղջիկներ հերթական անգամ նման տղամարդու են ընտրում:

Խոյ: Նրանց հարաբերություններում պետք է լինի կիրք, ըմբոստություն, էներգիա: Այդ պատճառով էլ Խոյերն ընտրում են վատ տղաների: Բաժանումը նրանք անցավ են տանում և առաջինը հենց իրենք են հեռանում:

Երկվորյակներ: Նույնիսկ բարձր ինտելեկտը չի կարող հետ պահել նրանց հիմարություններից: Նրանք միշտ ընտրում են ամենավառ տղաներին: Ընդհանրապես չեն մտածում ապագայի մասին, նրանց համար կարևոր է պահը:  Հակված են դրամատիզմի, ուստի ամենավատ հարաբերություններից դժվարությամբ են հեռանում:

Կարիճ:  Միշտ փնտրում են իրենց հավասար մեկին, ինչը նշանակում է, որ տղամարդը պետք է լինի նույնքան կամակոր, նպատակասլաց ու կրքոտ: Վատ տղաները Կարիճների սիրելիներն են: Նրանք կարողանում են ոչ միայն գրավել այդպիսի տղաներին, այլ նաև պահել իրենց կողքին:

Աղեղնավոր: Նրանց համար այդպիսի տղաները հիանալի տարբերակ են: Ամեն ինչ կա՝ հմայք, խարիզմա, էներգիա, երևակայություն և պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայություն: Եթե տղամարդը մի անգամ անհետանա, Աղեղնավորները ընդամենը մեկ վայրկյան կտխրեն ու կգնան նոր արկածների հետևից: