ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ՆՇԱՆ, ՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՀՈՒՆԻՍԻՆ ԿՏՐՈՒԿ ԿՓՈԽՎԻ

MyCollages (3)

 

Երվորյակներ; Դուք կա՛մ վերջերս նշել եք Ձեր ծննդյան տարեդարձը, կա՛մ պատրաստվում եք այդ օրվան, և, անկեղծ ասած, հնարավոր է մի փոքր անհանգստանում եք, որ մեկ տարով մեծ եք դառնում: Ժամանակն այնքան արագ է թռչում, իսկ Դուք կասկածում եք, թե ունե՞ք որևէ ձեռքբերում և կարողացե՞լ եք դառնալ այնպիսին, ինչպիսին ուզել եք: Ձեզ կրծում են ներքին կասկածները՝ հետ չե՞ք մնում արդյոք Ձեր ընկերներից, Դուք հասկանում եք, որ հիմա՝ ինչպես երբեք պետք է արագություն հավաքել: Դուք ունեցել եք օրեր, երբ ուժասպառ պառկել եք անկողնում, և օրեր, երբ անդադար մտածել եք, թե ինչպե՞ս ամեն ինչ դեպի լավը փոխել: Այժմ եկել է Ձեր ժամանակը: Ձեզ կարող է տրվել անսպասելի հնարավորություն: Հավանաբար, Դուք կստանաք առաջարկ, որը կարող է փոխել Ձեր աշխարհը, եթե ռիսկի դիմեք ու ընդունեք այն: Դուք նաև կարող եք հանդիպել որևէ մեկին, ով մեծ ազդեցություն կունենա Ձեր ապագայի վրա: Դուք կարող եք լսել ներշնչող բառեր, որոնք կարող են փոխել Ձեր մտածողությունը: Կարող եք համարձակության ալիք զգալ և անել այն, ինչ վախենում էիք անել: Շուտով որևէ կարևոր բան է տեղի ունենալու, որը կփոխի կյանքը: Դուք դրան երկար եք սպասել հոգու խորքում:

sunmag-009-small-12

 

Կշեռք: Վերջերս Ձեզ մոտ ամեն ինչ լավ է, և Դուք նույնիսկ չեք անհանգստանում, որ ամեն ինչ գնում է շատ հարթ, սահուն ու «ինչպես պետք է»: Դուք գաղտնի որևէ վատ բանի եք սպասել, որպեսզի բալանսավորեք Ձեր պոզիտիվ վիճակը: Մի անհանգստացեք, վատ բան չի լինի, պարզապես հունիսին կարող են փոփոխություններ և որևէ կարևոր իրադարձություններ տեղի ունենալ: Դուք չպետք է անհանգստանաք, որովհետև իրականում դա շատ լավ է: Հնարավոր է, հիմա սա հիշեցում է Ձեզ այն մասին, որ պետք է գնահատել այն, ինչ ունեք: Նաև բացառված չէ, որ անհրաժեշտ է փոխել Ձեր տեմպն ու ուղղության վեկտորը: Դա հնարավորություն կտա սպիտակ էջից սկսել: Ձեր  աշխարհը կարող է փոխվել այսօր, բայց Դուք պետք է հիշեք, որ փոփոխությունները զարգացումներ են, ընդ որում, դրանք միայն Ձեր օգտին են: Հաճախ բոլոր փոփոխությունները Ձեզ ավելի երջանիկ են դարձնում, նույնիսկ եթե հիմա լարված եք և վախենում եք անորշությունից:

sunmag-005-small-31

 

Ձկներ: Վերջերս կորուստների հետ եք բախվել: Հնարավոր է, հարաբերությունների վատթարացում, մտերիմ մարդու կորուստ եք զգացել (պարտադիր չէ, որ դա մահ լինի): Հնարավոր է, փոխել եք բնակության կամ աշխատանքի վայրը: Կորցրել եք Ձեզ համար թանկ մարդկանց հետ կապը կամ դադարել եք շփվել էներգիա խլող մարդկանց հետ: Հունիսին ամեն ինչ կփոխվի: Դուք Ձեզ նորից իրական ու կենդանի կզգաք բոլոր տեսակի խնդիրներից ու դժվարություններից հետո, որոնք կյանքը վերջին ժամանակահատվածում Ձեզ բաժին էր հանել:  Սա հիանալի ամիս է, երբ Դուք կսկսեք ժպտալ ու ծիծաղել՝ մոռանալով, թե որքան վատ էիք Ձեզ զգում անցյալում: Հավանաբար, կյանքում տեխնիկապես որևէ  փոփոխություն չեք անի,  բայց կսկսեք ամեն ինչ հասկանալ: Դուք կվորոշեք, որ ուզում եք առաջ շարժվել ու ստեղծել ապագայի համար պլան, որն, ի վերջո, կփոխի Ձեր կյանքը: Այսօր Դուք պատրաստվում եք աստիճան ստեղծել, որով վեր կբարձրանաք, որպեսզի հասնեք Ձեր երազանքի կյանքին:

sunmag-011-small-7