HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ՆՇԱՆ, ՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է ՓՈԽԵԼ

04. 10. 2018

ad1b97beb58b491293bbb1003407715d

 

№ 3 Կարիճ: Այս նշանը չի սիրում ապրել ընդունված կանոններով: Եթե նրան տաք ամեն ինչ , բայց փակեք թանկարժեք վանդակում, Կարիճը ամենաշատը 1 ամսից կփախչի: Նրան չի կարելի որևէ բան արգելել: Կարիճն ունի իր նպատակները և գնում է դրանց հետևից՝ անտեսելով դժվարությունները: Այո, նա գիտի սիրել ու գնահատել այն մարդանց, ովքեր նրա կողքին են, բայց երբեք չի դավաճանի իր սկզբունքներին: Նա սկանդալ կսարքի, կըմբոստանա և կպնդի իրենը: Այնպես որ ավելի հեշտ է ընդունել նրա տեսակետը: Դրական կողմն այն է, որ Կարիճը, տեսնելով, որ իրեն հասկանում են, դառնում է ավելի շփվող և ունակ է գնալ զիջումների: Եթե մարդն ընդունում ու սիրում է նրան իր ողջ տարօրինակություններով, ապա Կարիճն, առանց մտածելու, կպատասխանի նույն կերպ:

3e44dab4e604efff2afc2af565bcece9

№ 2 Խոյ: Այս նշանը հայտնի է իր համառությամբ: Բացի դա, նա նաև աներևակայելի շուտ է ոգևորվում: Այս երկու որակների խառնուրդը մահացու կոկտեյլ է դառնում: Խոյը մինչև վերջ կպնդի իրենը, նրա համար կարևոր չէ, թե ինչ է պնդում, ավելի կարևոր է ընթացքը: Հոգու խորքում նա կարող է հասկանալ, որ զրուցակիցը ճիշտ է, որ այդպես իր համար ավելի լավ կլինի, բայց երբեք չի համաձայնվի: Նրա անհնար է սանձել, ավելի լավ է միանգամից թողնել բոլոր փորձերն ու ընդունել խաղի նրա կանոնները: Եթե Խոյը տեսնում է, որ դիմադրություն չկա և հետագա խաղերն անիմաստ են, նրա մոտ անհետանում է ավելորդ համառությունը: Նա, թեև, բացեիբաց չի ընդունում դա, բայց այնպես է անում, ինչպես իրեն ի սկզբանե առաջարկել էին: Բայց ահա սեփական պարտությունն ընդունել նա ունակ չէ: Խոյի հետ ցանկացած հարաբերությունների  ռազմավարությունը պարզ է՝ չվիճել, նրան դասեր չտալ, այլ այնպես անել, որ նա հավատա, որ գաղափարը հենց նրան է պատկանում և իրեն հաղթող զգա: Եվ բոլոր դժվարությունները միանգամից կանհետանան:

9c16b6ab9d3e1797220ea316c9965a97

№ 1 Աղեղնավոր: Աղեղնավորի ազատասեր հոգին ոչ մի փոփոխություն չի հանդուրժի: Նա չի վիճի, չի ապացուցի իր ճիշտը, նա պարզապես գլխով կանի և … ամեն ինչ կանի իր ձևով: Աղեղնավորը մշտապես շտապում է, նա փոխվելու ժամանակ չունի: Նա սիրում է կյանքը, վայելում է դրա յուրաքանչյուր պահը: Նրա համար կարևոր չեն աշխարհիկ խնդիրները, նա չի ցանկանում կանգ առնել, Աղեղնավորը շտապում է դեպի` միայն իրեն հայտնի բարձունքներ: Սեփական տեսաետը նրան պարտադրել անիմաստ է: Իսկ եթե ահա հասկանաք նրա դրդապատճառները, փորձեք գուշակել նրա գաղտնիքները, ապա կգտնեք ճիշտ մոտեցում: Իր անձի նկատմամբ անկեղծ հետաքրքրություն զգալով, հասկանալով, որ որևէ մեկը չի ուզում սահմանափակել իր ազատությունը՝ Աղեղնավորը կբացվի և ցույց կտա իր բոլո լավ հատկանիշները, որոնք բավականին շատ են:

770599d268f6786e1348802d58670cf7