HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑԻՑ ԲԱՑԻ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

19. 09. 2018

4_2

 

Ինքնասիրությունը հատուկ է շատ մարդկանց, բայց կան հորոսկոպի նշաններ, որոնք ամբողջովին կենտրոցած են իրենց վրա:

 

Երկվորյակներ: Մարդկանց կարող է թվալ, թե Երկվորյակները գիտեն սիրել: Անկասկած, նրանք գիտեն, թե ինչ է  սերը, բայց այն նրանց համար երկրորդ պլանում է: Նրանք պաշտում են իրենք իրենց, երբեք հաշվի չեն նստում ուրիշների հետ: Նրանց շատ մեծ ազատություն է հարկավոր հարաբերություններում: Եթե նրանք որևէ բան են ուզում, ապա դուք կա՛մ նրանց հետ եք, կա՛մ՝ ոչ, բայց այս նշանի ներկայացուցիչները իրենց ուզածից հետ չեն կանգնի:

 

Խոյ: Խոյերը տիպիկ նարցիսներ են: Նրանց դուր է գալիս հմայվել իրենցով՝ նկատելով իրենց ողջ գեղեցկությունը: Եթե հարցնեք նրանց, թե ում են համարում աշխարհի ամենագեղեցիկ մարդը, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք կտան իրենց անունը: Նրանք վստահ են, որ իրենց կազմվածքն իդեալական է: Նրանց հեռախոսի մեջ հազարավոր սելֆիներ կան, որտեղ նրանք միայնակ են պատկերված:

 

Առյուծ: Լինում են պահեր, երբ նրանք որևէ բան են անում ուրիշների համար, բայց դա հազվադեպ է պատահում: Նրանք օգնում են մարդկանց միայն այն ժամանակ, երբ իրենք խնդիրներ չունեն: Նրանք որևէ բան կանեն մյուսների համար միայն այն դեպքում, երբ դա կբարձրացնի նրանց վարկանիշը: