HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ԳԱՂՏՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ

12. 06. 2018

sunmag-001-anons-2-780x460

 

Կենդանակերպի այս նշանները տիկնիկավարների նման ձգում են թելերը՝ անտեսանալիորեն իրենց կամքին ենթարկելով մարդկանց: Նրանք չեն ընկնում հաղթական դափնիների հետևից: Թող մարդիկ վայելեն փառքը, թող մտածեն, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է, բայց  իրական իշխանությունը միշտ պատկանելու է գորշ Կարդինալներին:

 

Երկվորյակներ: Մարդկանց ձգում է այս նշանը, ով շրջապատում միշտ ուշադրության կենտրոնում է: Բայց դա Երկվորյակի երկակի էության միայն մի կողմն է, երկրորդ՝ ստվերային կողմի մասին քչերն են գլխի ընկնում: Երկվորյակներին ձեռնտու է, որպեսզի նրանց ընդունեն այնպես, ինչպես իրենք են ուզում: Դա օգնում է նրանց աննկատ մնալ, երբ պետք է, որպեսզի ոչ ոք չկարողանա ենթադրել, որ ամեն ինչի գլխում Երկվորյակներն են կանգնած: Այս նշանը ուրախ ու ընկերական զրույցներով պարզում է անհրաժեշտ ինֆորմացիան: Նրանք կարող են երկար հետևել, ուսումնասիրել շրջապատի պահվածքը, մտովի կազմել յուրաքանչյուր մարդու հոգեբանական պատկերը: Իսկ երբ նրանց պետք լինի, նրանք կօգտվեն հավաքված ինֆորմացիայից, կներկայացնեն իրավիճակը իրենց ձեռնտու լույսի ներքո, կանցնեն բոլոր մրցակիցներին ու առաջինը կհասնեն վերջնագծին: Եվ այդ ամենն այնքան վիրտուոզ կերպով կանեն, որ ոչ մեկ չի հասցնի ուշքի գալ:

sunmag-003-small-27

Այծեղջյուր: Արտաքին շերտը Այծեղջյուրին հետաքրքիր չէ, նա ավելի շատ իրական իշխանություն է ուզում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ որևէ մեկն այդ մասին իմանա, գլխավորը սեփական աչքերում Այծեղջյուրը հաղթող լինի: Մարդիկ նրան պատմում են հետագա պլանների մասին, իսկ նա պարզապես լսում է: Երբեմն նրա ներկայությունն անտեսանելի է: Նա պարզապես ստվեր է, որևէ մեկը նրան լուրջ չի էլ ընդունում, բայց իզուր: Նա կգործի լուռ ու զգուշավոր: Սկզբում մի մարդու կենթարկացնի իրեն, հետո մեկ ուրիշին: Նրա խոսքերը կարճ են, խորը և լի միայն իրեն հասկանալի իմաստով: Արդյունքում ուրիշների մտքերի, ջանքերի ու հաղթանակների դափնին բաժին կհասնի հենց Այծեղջյուին: Իսկ մարդիկ թող շարունակեն մտածել, որ կառավարում են ամեն ինչ, թող շոյեն սեփական ինքնասիրությունը, մինչ Այծեղջյուրը օտարների աչքից հեռու կվայելի իրականա իշխանությունը:

sunmag-010-small-3

Ձկներ: Այս նշանը միշտ շտապում է օգնության հասնել: Ձկները լի են կարեկացնքով, դա ճիշտ է, բայց հոգու խորքում թաքնված է մարդկանց կառավարելու ձգտումը: Մարդիկ վազում են նրա մոտ՝ ցանկանալով թեթևացնել հոգին ու գործնական խորհուրդ ստանալ:  Չէ որ նա չի ձանձրացնի իր կյանքի մասին պատմություններով, այլ իր ողջ ժամանակը կնվիրի նրանց խնդիրներին: Հենց բնավորության այդ ունակությունն է Ձկներին իրական իշխանություն տալիս: Իմանալով մարդուն անհանգստացնող ամեն ինչի մասին` կարելի է անհրաժեշտ պահի խորհուրդ տալ նրան, որը կօգնի հենց այս նշանին հասնելու իր ուզածին:  Ով ունի ինֆորմացիա, նա ունի ամեն ինչ: Այս նշանը գիտի բոլորի մասին ամեն ինչ, բայց նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Նա կարող է աննկատ կառավարել մարդկանց այնպես, որ նրանք նույնիսկ շնորհակալ լինեն օգնության համար:

sunmag-011-small-6