HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ՆՇԱՆ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԲՈԽԻՑ

09. 11. 2018

e42e96929ecac4d36a8bbd337da5cffa

Առյուծ: Այս նշանի ներկայացուցիչներն ուզում են միշտ ու ամենուր լավագույնը լինել: Առյուծին պարզապես անհրաժեշտ է շրջապատի ուշադրությունն ու հիացմունքը: Նա մշտապես աշխատում է ինքն իր վրա: Այս արքայական նշանի կողքին կմնան միայն այն մարդիկ, ովքեր ունակ են նկատել նրա հանճարեղությունը:

Աղեղնավոր: Այս արագ, ճարպիկ ու կամային նշանի ներկայացուցիչները կհաղթեն ժամանակին: Նրանք ուզում են իրենց հասակակիցներից ավելի երիտասարդ, կրեատիվ, վառ լինել: Աղեղնավորը մշտապես ապագային է ձգտում, նրան միշտ նոր բաներ են պետք: Նա, սովորաբար, իրեն որպես համեստ ու ամբիցիոզ մարդ է ներկայացնում՝ համեմատվելով հասակակիցների հետ ու զգալով իր առավելությունը:

Կարիճ: Նա սիրում է պայքարել ու հաղթել: Հոգնած Կարիճն իրեն մի փոքր թույլ է տալիս շունչ առնել ու կրկին նետվում մարտի: Կարիճը սիրում է իրեն հաղթող զգալ: Նա անտարբեր է գովասանքի հանդեպ, հաղթող լինելը նրա համար անհրաժեշտություն է: Հենց այդպես է Կարիճն ուզում տարբերվել ամբոխից: Եվ դա նրա մոտ սովորաբար ստացվում է: