HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ՆՇԱՆՆԵՐ, ՈՎՔԵՐ ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՀՈԳԻ ՈՒՆԵՆ

13. 03. 2019

96929a939a6dcd5ea152a246a0a644fa

Այս մարդիկ բարի են, սրտացավ ու պատրաստ օգնել: Հիանալի ինտուիցիա ունեն:

Կշեռք: Նրանք հասկանում ու իրենց ուսերին են վերցնում ուրիշների խնդիրները: Կյանքում շատ վերելքներ ու վայրէջքներ են ունենում, բայց երբեք չեն կորցնում սրտացավությունը; Եթե որևէ մեկին նրանց օգնությունն է պետք, կանեն հնարավոր ամեն բան: Մարդկանց օգնում են առանց հետին մտքերի: Կարողանում են արագ գլուխ հանել ցանկացած իրավիճակից: Շատ համբերատար են, հավասարակշռված ու հանգիստ:

Ջրհոս: Իմաստուն են ու հանգիստ: Մեծ սիրտ ունեն, որտեղ տեղ կա և երջակության, և ցավի համար: Նրանց հետ խոսելով անգամ` մարդիկ իրենց լավ են զգում: Մշտապես շտապում են որևէ մեկին օգնելու կամ փրկելու:  Շատ դիմացկուն են, չեն հանձնվում: Հիանալի ինտուիցիա ունեն, որը ևս շատ է օգնում կյանքում: Նրանք կարող են զգալ վերահաս վտանգը ու որևէ կերպ կանխել այն: Դժվարություններին փիլիսոփայորեն են վերաբերվում;

Ձկներ: Կարող են իրենցից անկախ որևէ կարևոր հարցում արժեքավոր խորհուրդ տալ: Որոշ մարդկանց համար իսկական պահապան հրեշտակներ են: Իրենց ինտուիցայից հիանալի օգտվում են ու փորձում օգնել շրջապատի մարդկանց: Հեշտ են վերականգնվում որևէ դժվարությունից հետո: