HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ԶՈՒՅԳ, ՈՎՔԵՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ ԻՐԱՐ ՀԱՄԱՐ

16. 04. 2019

896e9f6bd332f17070e2a431a2364cbb

Յուրաքանչյուրն ուզում է հանդիպել այնպիսի մարդու, ում հետ պատրաստ կլինի ապրել իր հետագա կյանքը: Հորոսկոպի այս երեք զույգերը իդեալական համապատասխանում են իրար:

Խոյ և Ձկներ: Իզուր չեն ասում, որ տարբեր բևեռները ձգում են իրար: Այս նշանների ներկայացուցիչները մշտապես պայքարում են իրար դեմ և հենց դա էլ նրանց հարաբերությունները դարձնում է հանելուկային ու ռոմանտիկ: Կրքոտ ու անսանձ Խոյը և ռոմանտիկ երազող Ձկները վարպետորեն հաջորդում են իրար ակտվիությամբ ու անգործությամբ: Սա շատ վառ ու ներդաշնակ զույգ է, որտեղ զուգընկերների միջև մագնիսական ձգողականություն կա:

Կույս և Ցուլ: Այս նշանների միջև հարաբերություններն այնքան հանգիստ, պրակտիկ ու հավասարակշռված են, որ կողքից կարող է թվալ, թե նրանց փոխշահավետ պայամանագիր է կապում, այլ ոչ թե սեր: Սակայն դա այդպես չէ: Ցուլն ու Կույսը հեռու են պահում իրենց զգացմունքները մարդկանց աչքից, բամբասանքից ու նախանձից: Նրանք շատ քնքուշ ու կրքոտ են վերաբերվում իրար, պարզապես փորձում են դա բոլորի աչքի առաջ չանել:

Առյուծ և Կշեռք: Հակասությունների ևս մեկ վառ օրինակ, ովքեր իդեալական լրացնում են իրար: Ըմբոստ Առյուծների հետ կարող են միայն հանգիստ ու ստեղծագործող Կշեռքները: Այս զույգի թեմաները չեն ավարտվում, ուստի նրանք երբեք չեն ձանձրացնում իրար: