ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ԱՄԵՆԱԿԱՆԱՑԻ ՆՇԱՆՆԵՐԸ

1-276-750x375

 

Ձկներ: Զգացմունքային են, նուրբ, մարդիկ հաճախ են նրանց կյանքի դժվարություններից պաշտպանելու ցանկություն ունենում: Սա է պատճառը, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե երբեք միայնակ չեն լինում: Թեև կին Ձկները նուրբ են, պարզ, ինքնավստահ, թույլ չեն տա նեղացնել իրենց: Սակայն տղամարդկանց կողքին նրանք անօգնական են դառնում:

 

Խեցգետին: Նա ավելի շատ նման է տանտիրուհու, ում տանը միշտ կարգուկանոն է, սեղանին՝ տաք կերակուր: Կին Խեցգետիններն իսկապես հոգ են տանում մտերիմների մասին: Կին Խեցգետնի տանը միշտ ջերմ է, հարմար, թվում է՝ նրանց սերը բավական է բոլորին: Ընդ որում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն մոռանում հետևել իրենց արտաքին տեսքին. նրանք միշտ խնամված են, գեղեցիկ:

 

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նուրբ են, խնամված, գեղեցիկ, համեստ, անսահման կանացի: Կին Կշեռքները միամիտ են, աշխարհին վարդագույն ակնոցով են նայում: Նրանց թվում է, թե բոլորը բարի են, կարեկցող: Նրանք դաստիարակված են, հրաշալի վարվելակերպ ունեն: