ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ԱՄԵՆԱԽԵՆԹԱՑՆՈՂ ԿԱՆԱՅՔ

jpg-11wdwdwdw

 

1-ին տեղ՝ Կշեռք: Այս նշանի տակ ծնված կանայք հայտնի են իրենց գեղեցկությամբ, նրանք նրբագեղ շարժուձև ունեն, նրբագեղ է հագնվում, թեթև օծանելիք են օգտագործում, սիրում  թանկարժեք զարդեր և աշխատում  իրենց շքեղությամբ շրջապատել: Ունեն հրաշալի հումորի զգացում, սուր խոսք: Կշեռքները նախընտրում են ստեղծագործ մարդկանց հետ շփվել՝ դերասանների, երգիչների, գրողների, նկարիչների, ոչ թե բիզնեսմենների: Կշեռք կանայք շատ ինքնաքննադատ են: Նրանք միշտ ժամանակին համընթաց են քայլում և անում են հնարավոր ամեն ինչ մրցակցուհիների բազմությունից շահեկանորեն առանձնանալու համար: Այս նշանի տակ ծնված կանայք շատ են սիրում սիրախաղ և բազմազանություն:

 

2-րդ տեղ՝ Ջրհոս: Այս կանայք մեծ պահանջներ ունեն, զգայուն են, շատ խելացի: Նրանք չեն կարողանում ստել, հմայիչ և համեստ Ջրհոսը կարող է զրուցակցին ցնցել կրքերի առատությամբ՝ ստիպելով շփոթվել նույնիսկ իրենց կնոջ հոգեբանության գիտակ համարող տղամարդկանց: Այս կանայք վարվում են այնպես, ինչպես ուզում են՝ ոչ մի պայմանականություն հաշվի չառնելով: Նրանց վարքը շրջապատողների համար մեծ հանելուկ է մնում: Ջրհոս կինը մասնակցում է իր կողակցի կյանքին: Իսկ դա շատ է դուր գալիս տղամարդկանց. այդ դեպքում նրանք իրենց պետքական են զգում:

 

3-րդ տեղ՝ Կույս: Նա շատ հուզական է, բայց կարողանում է վերահսկել իր զգացումունքները: Նրա ներքին ձգտումները գրեթե միշտ գաղտնի են մնում: Նա լուրջ և արժանապատիվ է: Հանելուկ-կին է: Կարող է լինել առատաձեռն, համբերատար և բարի, բայց միաժամանակ մնում է նպատակասլաց, սառը և միշտ ենթարկվում է բանականությանը, ոչ թե սրտին: Հրաշալի վերլուծաբան է: Նրա նպատակները գործնական և իրական են՝ ճիշտ մոտեցման դեպքում: Նա սովորաբար ուշ է ամուսնանում և հաճախ` հաշվարկով: Բայց հաճախ տղամարդիկ նրա մեջ հրեշտակ են տեսնում: Նա հրաշալի տանտիրուհի և մայր է, հետաքրքիր ուղեկից ամուսնու համար: