HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ԱՄԵՆԱԳԱՅԹԱԿՂԻՉ ԱՂՋԻԿՆԵՐԸ

06. 12. 2018

canva-photo-editor (15)

№ 3 Առյուծ: Նա պարզապես չի կարողանում պարտվել: Նրա գիտակցության մեջ ամրապնդված է այն միտքը, որ ինքը միշտ ու ամենուր առաջինն է: Հենց այս միտքն է օգնում Առյուծին իրեն հաղթող զգալ, նույնիսկ եթե սխալվել է: Նա չի ընկրկում դժվարությունների առաջ: Տղամարդիկ կորցնում են իրենց գլուխը այս աղջիկների համար, ուզում են բացահայտել նրանց: Նրանք գայթակղում են տղամարդուն այնպես, կարծես ոչինչ էլ չեն անում: Այդ պրոցեսը տեղի է ունենում շատ բնական ու առանց խաղերի:

№ 2 Կարիճ: Նա կարող է լուռ անցնել ձեր կողքով, բայց դուք՝ առանց որևէ պատճառի, կշրջվեք նրա հետևից: Այս աղջիկները կարող են հասարակ հագուստ կրել, բայց բոլորին գայթակղիչ թվալ: Յուրաքանչյուր տղամարդ նրանց կողքին իրեն հաջողակ ու երջանիկ կզգա: Հարցը Կարիճի էներգետիկան է, հենց դա է գրավում ու ստիպում մտածել նրա մասին:

№ 1 Ջրհոս: Ինչո՞ւ չի ստացվում նրան մոռանալ: Ինչպե՞ս գրավել նրա ուշադրությունը: Այս աղջիկներն ուրիշ են՝ կարծես այլմոլորակային լինեն: Նրանց արարքները հաճախ անտրամաբանական են, նրանք չեն հետևում կանոններին: Հենց դա էլ գրավիչ է դարձնում նրանց: Նրանք անկանխատեսելի են. ահա նրանց զենքը: Տղամարդիկ ուզում են բացահայտել նրանց: Նրանց հետ հետաքրքիր է, երբեք չեք կարող ձանձրանալ, երբ ձեր կողքին Ջրհոսն է: