HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ԱՄԵՆԱԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

09. 05. 2019

5d97041290a3b591d93b92c72f3b6310

Ձեր բնավորությունն, իհարկե, մեծ կապ ունի այստեղ:

3-րդ տեղ՝ Ջրհոս: Ջրհոսին պետք է գրավել երկար ու համառորեն, տանել տարբեր ռեստորաններ, կինո, սրճարան: Անպայման պետք է տարբեր նվերներ նվիրել, ընդ որում, դրանք չպետք է լինեն սովորական: Հաշվի առեք Ջրհոսի առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու ցանկությունները: Նա բավականին երկար ժամանակ է ուսումնասիրում տղամարդուն՝ ամեն ինչ ծանր ու թեթև անելով: Նա աստիճանաբար է հանձնվում և նույն կերպ էլ բացվում տղամարդու առաջ:

2-րդ տեղ՝ Այծեղջյուր:  Դեռ մանկուց Այծեղջյուրն ունի հետևյալ սկզբունքը. ամուսնությունը ողջ կյանքի համար է: Բաժանության մասին միտքն անգամ նրան տհաճ է, ուստի զուգընկերոջ ընտրությանը լուրջ է վերաբերվում: Եթե տղամարդը որևէ հարցում նրան դուր չի գալիս, ապա նա միանգամից ու ուղիղ ասում է նրան այդ մասին: Եթե տղամարդը կարողանա վաստակել Այծեղջյուրի վստահությունը, ապա նա պատրաստ կլինի ամուսնության:

1-ին տեղ՝ Ձկներ: Հաճախ Ձկներն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, ուստի նրանց հասնելը շատ բարդ է: Տղամարդիկ խճճվում են Ձկներին գրավելու հարցում, ուստի պետք է  բավականաչափ համբերատար լինել: Ոչ միշտ են տղամարդկանց քայլերը գնահատվում, քանի որ Ձկները կարող են անսպասելի հեռանալ: