HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 3 ԱՂՋԻԿՆԵՐ, ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ

11. 02. 2019

5caa5a9ff9d99e7d999d2f0710885247

Այս կանայք  գեղեցիկ են, գրավիչ ու ցանկալի:

Ցուլ: Ընդունակ են, տաղանդավոր, նպատակասլաց: Ցուլերը շատ գեղեցիկ են, սեքսուալ, ձգտում են մշտապես ուշադրության կենտրոնում լինել: Նրանք ռեալիստ են, պատրանքներով չեն ապրում: Ցուլերն իմաստուն են, հետաքրքրասեր, մանրամասն ուսումնասիրում, վերլուծում են ամենը, ինչ իրենց հետաքրքրում է:

Աղեղնավոր: Նրանք անկեղծ են իրենց գործողություններում և մտքերում, կենսախինդ են, լավատես, նպատակասլաց: Նրանք սիրում են շփվել, գրեթե միշտ բաց են, բարյացակամ, չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հուսահատության գիրկը չեն ընկնում: Մարդիկ ձգտում են լինել նրանց  կողքին, քանի որ վերջիններս պատրաստ են կիսել իրենց էներգիան, մխիթարել, աջակցել:

Առյուծ: Էլեգանտ են, գեղեցիկ, գրավիչ: Նրանք  հաճելի վարվելակերպ ունեն, որը ինքնավստահության հետ համադրվելիս՝ գրավում է բազմաթիվ տղամարդկանց: Առյուծները կարողանում են գեղեցիկ հագնվել, ճիշտ մատուցել իրենց:  Առյուծները գրավում են իրենց անմատչելիությամբ, առեղծվածային բնավորությամբ: Կարող են խոսել ցանկացած թեմայով, հեշտությամբ են կոնտակտի մեջ մտնում, բայց այնքան էլ բաց չեն: