ՀՈՐՈՍԿՈՊԻ 2 ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՇԱՆՆԵՐԸ

MyCollages (8)

 

Խոյ: Խոյը ղեկավարվում է էներգետիկ ու իմպուլսիվ Մարսի կողմից: Երբ Խոյը լավ տրամադրություն ունի, նա պարզապես հիանալի ընկեր է: Դուք նրա հետ չեք ձանձրանա: Նա միշտ պատրաստ է օգնել ձեզ: Սակայն եթե ձեզ հաջողվի հանդիպել Խոյի վատ վատ տրամադրության հետ, ապա էմոցիաների պայթուն սպասեք: Սա Կրակի նշան է: Խոյը կամակոր ու բռնկուն է: Նրա հետ երբեմն շատ դժվար է, քանի որ ոչ միշտ է լսում որևէ մեկի տրամաբանական բացատրությունները:

 

Կարիճ:  Այս նշանը ևս Մարս մոլորակի հովանավորչության տակ է գտնվում: Կարիճները հանգիստ ու բարեհամբույր են: Որևէ մեկը կարող է նույնիսկ կարծել, թե նրանք միամիտ են: Բայց ոչ բոլորը գիտեն, որ հանգստության դիմակի տակ պարբերաբար ուժեղ էմոցիաների հրաբուխ է զարգանում: Սակայն Կարիճները հազվադեպ են ցույց տալիս իրենց զգացմունքները՝ նախընտրելով պահել դրանք իրենց մեջ: Բայց եթե դուք սպառեք նրա համբերությունը, ապա նրա բարկությունը ողջ ուժով կթափվի ձեր վրա: Նման պահերին Կարիճն իսկապես չար ու նույնիսկ դաժան է դառնում: Միայն մաքրելով իրենց հոգին վատ էմոցիաներից՝ նա կարող է նորից բացվել աշխարհի ու սիրո համար: Այդ ճանապարհը պետք է անցնի յուրաքանչյուր Կարիճ: Երբեմն նրանք մտածում են, որ կյանքը նման է անվերջանալի պայքարի: