HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 2 ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՇԱՆՆԵՐԸ

11. 10. 2018

original

Խոյ: Երբ Խոյը լավ տրամադրություն ունի, նա հիանալի ընկեր է: Բայց  հարկավոր է պարզապես փախչել տարածքից, եթե նրա տրամադրությունը վատ է.նա ձեզ վրա կթափի կրակային փոթորիկ: Իրավիճակն ավելի է բարդանում, եթե նրա վատ տրամադրության պատճառը դուք եք: Այս դեպքում  Խոյերի հետ հնարավոր չէ լեզու գտնել կամ պայմանավորվել: Նրանք տրամաբանական ոչ մի փաստարկ չեն ընդունում:

Կարիճ: Երբ Կարիճը հանգիստ հոգեվիճակում է, ապա նա շատ հանդարտ է: Սակայն հանգստության դիմակը թաքցնում է բուռն էմոցիաների մի ամբողջ փունջ: Եթե դուք զայրացնեք Կարիճին, ապա կփոշմանեք, եթե, իհարկե, հասցնեք փոշմանել: Կարիճը կարող է լինել շատ նենգ, հիշաչար և վրիժառու: Եվ նա չի էլ զսպի իր զայրույթը, քանի որ միայն այն արտահայտելուց հետո է կարողանում հանդարտվել: