ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ 1 ԲԱՌՈՎ. ԱՄԵՆԱԴԻՊՈՒԿ ՆԿԱՐԱԳԻՐԸ

kozerog-1

 

Խոյ. ԼԱՎԱԳՈՒՅՆ

Խոյը  սիրում է մրցել ու լինել առաջին տեղում: Ինչո՞ւ է «լավագույնը» Խոյի սիրելի բառը. ամեն անգամ, երբ նա որևէ տեղ է գնում, փորձում է ընդգծել այդ բառը. «Սա քաղաքի լավագույն ռեստորանն է», «Սա լավագույն պիցցան է, փորձե՛ք» և այլն: Եթե ուզում ես Խոյին մշտապես ուրախացնել, ապա հաճախ ասա, որ նա լավագույնն է:

 

 

Առյուծ. ԱՆԿՐԿՆԵԼԻ

Եթե փորձես Առյուծին համեմատել մեկ ուրիշի հետ, ապա նա կբարկանա: Չէ՞ որ Առյուծն անկրկնելի է: Նրա համար կարևոր է այդպիսին լինել սիրելիի աչքերում: Առյուծը սիրում է մարդկանց վրա տպավորություն թողնել ու սպասում է ծափահարությունների, հիացած հայացքների: Ասա Առյուծին, որ նա անկրկնելի է ու մի համեմատիր նրան որևէ աստղի հետ:

 

 

Կույս. ՃԻՇՏ

Կույսի համար կարևոր է ամեն ինչում ճիշտ լինել, նա հետևում է կանոններին: Նա չի անցնի փողոցը կարմիր լույսի տակ, համբերատար կսպասի մինչև կանաչը վառվի՝ նույնիսկ եթե մեքենա չկա: Տղամարդ-Կույսի համար կարևոր է իմանալ, որ նա ճիշտ է ապրում, որ իր գործողությունները տրամաբանական են, իսկ կարևորը՝ ռացիոնալ: Կույսը ամեն ինչ նախօրոք է պլանավորում սխալներից խուսափելու համար, որոնք սովորաբար վախենում է գործել: Կին-Կույսը հպարտանում  է իր ճիշտ լինելու հանգամանքով:

 

 

Ցուլ. ՀՈՒՍԱԼԻ

Ցուլի համար կարևոր է ստաբիլությունը և վստահությունը վաղվա օրվա համար, նա ուզում է իրեն նյութապես ապահովել: Նա շատ հուսալի մարդ է, նրա խոստումներին արժե հավատալ, նա լավ ընկեր է, ժամանակին կհասնի օգնության, կօգնի պրակտիկ խորհրդով և երբեք չի դավաճանի: Գովա Ցուլին իր հուսալի լինելու համար:

 

 

Կշեռք. ԳՐԱՎԻՉ

Կշեռքը սիրում է ամեն ինչում տեսնել գեղեցիկը: Նա սիրում է , երբ իրեն ասում են, որ նա արվեստի գործ է, սիրում է, երբ հիանում են իրենով: Տղամարդ-Կշեռքին հարկավոր է գովել իր ռոմանտիզմի և ջենթլմեն լինելու համար:

 

 

Այծեղջյուր. ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Այծեղջյուրը կնայի մարդու մեքենային ու արագ կգնահի նրա նյութական կարողությունը: Նրա համար կարևոր են դիպլոմները, մրցանակները և մասնագիտական ճանաչումը: Նրա համար կարևոր է իրեն անհատականություն զգալը, ով որևէ կարևոր բան է անում: Ասա Այծեղջյուրին, որ նա անփոխարինելի աշխատակից է, հավատարիմ ընկեր, իսկ ամենակարևորը՝ ցույց տուր, որ այն, ինչով նա զբաղվում է, կարևոր ու արժեքավոր է:

 

 

Աղեղնավոր. ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ

Հեղինակությունը խորհուրդներ տալու իրավունք է տալիս, իսկ Աղեղնավորը ուրիշներին ճիշտ ուղղու վրա դնելու մասնագետ է: Նա ձգտում է հեղինակավոր մարդ լինել հասարակության մեջ հարգանք ունենալու համար: Նա սիրում է, երբ իրեն հարգում են, խորհրդակցում:

 

 

Կարիճ. ՈՒԺԵՂ

Արագաշարժ, անվախ, ոչինչ չի սիրում կիսատ թողնել: Նա իրեն մինչև վերջ նվիրում է գործին: Նա շատ էներգիա ունի, միշտ հետևում է սրտի ձայնին: Նա կախում չունի կարծրատիպերից, նրա համար մեկ է, թե ինչ կասեն ուրիշները: Մարդիկ գնում են նրա հետևից:

 

 

Խեցգետին. ԱՆՎՏԱՆԳ

Խեցգետինը ուժեղ ինտուիցիա ունի վտանգավոր իրավիճակների հանդեպ, ինչի պատճառով նրան հաճախ վախկոտ են անվանում: Իրականում, ինտուիցիան նրան օգնում է շատ հարցեր լուծել: Ի դեպ, նա հաճախ է զգում սուտը: Նա սիրում է անվտանգությունը, դարձրու նրա գոյությունը հարմարավետ, և Խեցգետինը կբացվի քո առաջ:

 

 

Ձուկ. ՀԵՔԻԱԹԱՅԻՆ

Ձուկը հարուստ երևակայություն ունի, ապրում է մի աշխարհում, որտեղ հրաշքներն իրական են, իսկ երազանքները հեշտությամբ են իրականանում: Նա արվեստի և ոգեշնչման նշանն է: Նրա այդ հեքիաթային աշխարհը կարելի է ստեղծել ոչ միայն գլխում, այլ նաև իրական կյանքում:

 

 

Ջրհոս. ՕՐԻԳԻՆԱԼ

Ջրհոսը սիրում է տարբերվել, ամեն հարցում նա կրատիվություն է ցուցաբերում: Դա նրա մոտ թեթև ու բնական է ստացվում: Եթե չես կարողանում բարդ խնդիր լուծել, դիմիր Ջրհոսին և նա այնպիսի պարզ ու օրիգինալ մեթոդ կառաջարկի, որ մտքովդ էլ չէր անցնի:

 

 

Երկվորյակ. ՀԵՏԱՔՐՔԻՐ

Նրան ամեն ինչ հետաքրքիր է: Նա սիրում է նոր բաներ սովորել, բաց է նոր տպավորությունների առաջ: Փորձում է մարդկանց համար հետաքրքիր լինել, նրա հետ հեշտ ու հաճելի է շփվել; Պետք չէ նրա հանդեպ շատ պահանջկոտ լինել, այլապես կփախչի քեզնից: