ՀՈՐՈՍԿՈՊԻ ՄԻԱԿ ՆՇԱՆԸ, ՈՒՄ «ՍԱՏԱՆԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ. Ո՞Վ Է ՆԱ

adv

 

Մարդիկ հաճախ են դիմում հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչների օգնությանը, երբ խնդիրներ ունեն:  Նախքան խորհուրդ տալը Կշեռքը փորձում է հասկանալ խնդրի էությունը: Հնարավոր է՝ նա չի  կարող ամբողջությամբ լուծել խնդիրը, սակայն ուշադիր կլսի ձեզ, հոգեբանական օգնություն կտրամադրի:

 

Կշեռքը սիրում է շրջապատված լինել կայունությամբ, դրական էներգիայով: Կոնֆլիկտի դեպքում նա նախ փորձում է կողքից հետևել դրան: Այս նշանի ներկայացուցիչներին հաճախ անվանում են «սատանայի փաստաբան», քանի որ նրանք չեն ընտրում այս կամ այն կողմը: Կշեռքները փորձում են հարթել կոնֆլիկտը՝ մնալով  չեզոք դիրքերում:Կշեռքները խելացի են, աշխատասեր, հմայիչ: Նրանք կարողանում են հասկանալ մարդկանց զգացմունքները: Ձգտում են երկարաժամկետ հարաբերություններ կառուցել, բայց չեն սիրում բարդ պահվածք ունեցող մարդկանց:

 

Կշեռքները շատ զգացմունքային են: Նրանք չեն սիրում զայրանալ, բայց երբ գործը հասնում է դրան, ավելի լավ է մի կողմ քաշվել: Երբ ամեն բան հանդարտվում է, Կշեռքները զղջում են իրենց պահվածքի համար: Ռոմանտիկ են, սիրում են ամբողջ սրտով, դժվարությամբ են գտնում մարդու, ում առաջ կարող են բացել իրենց սիրտը:

 

Նրանք լավ դիվանագետներ են, ովքեր հեշտությամբ դուրս են գալիս նույնիսկ ամենաբարդ իրավիճակից: Լիդերի հատկություններ ունեն, առանց խնդրի բարձրանում են հաջողության աստիճաններով, միշտ ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել: Միայն թե հաշվի առեք, որ Կշեռքները սիրում են երբեմն միայնակ մնալ: