SHOW BISS

ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ 4 ԱՍՏՂ, ՈՎՔԵՐ ՀԱՃԱԽ ՉԵՆ ԼՎԱՆՈՒՄ ԳԼՈՒԽԸ

16. 11. 2018

34733931_957137101131109_6817823573772599296_n

Շատ ոճաբաններ խորհուրդ են տալիս հազվադեպ լվանալ գլուխը. շաբաթական երկու անգամը լիովին բավական է: Մի փոքր կեղտոտ վարսերով ևս կարելի է հիանալի սանրվածք ստանալ: Այս հավաքածուն ներկայացնում է աստղերի, ովքեր հենց այդպես են վարվում:

Ջենիֆեր Էնիսթոն: Ջենիֆերը մշտապես զարմանում է, երբ իր իդեալական վարսերի մասին հաճոյախոսություններ է լսում:  Երիտասարդ տարիներին դրանք խնդրահարույց են եղել: Նկարահանումների ժամանակ ևս դրանց համար արդուկ է օգտագործվում: Տարիների ընթացքում Էնիսթոնն իր համար վարսերի խնամքի մեթոդ է մշակել. նա լվանում է գլուխը երեք օրը մեկ, իսկ երբեմն էլ՝ ավելի հազվադեպ: Բացի դա, սպորտով զբաղվելուց հետո նա դա երբեք չի անում. մի փոքր քրտինքը երբեք չի վնասի վարսերը:

ջենիֆեր

Բլեյք Լայվլի: Դերասանուհին չորս օրը մեկ է լվանում գլուխը, և յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ օգտագործում է նոր շամպուն, որպեսզի վարսերը չսովորեն միևնույն շամպունին:

բլեյք

Գվինեթ Փելթրոու: Դերասանուհու վարսերը գունաբացված են և բարակ: Նա  փորձում է որքան հնարավոր է քիչ վնասել դրանք, այդ պատճառով էլ գլուխը լվանում է շաբաթական մեկ անգամ՝ սուլֆատ չպարունակող շամպունով:

image

Քիմ Քարդաշյան: Հարցազրույցներից մեկում աստղը խոստովանել է, որ փորձում է հինգ օրը մեկ լվանալ գլուխը: Լոգանքից անմիջապես հետո Քիմը ծավալուն սանրվածք է անում, երկրորդ օրը՝ անփույթ, երրորդ օրը՝ արդուկով ուղիղացնում վարսերը, չորրորդ օրը՝ բարձր պոչ կապում դրանք: Իսկ ահա հինգերորդ օրն արդեն շամպուն է օգտագործում:

քիմ