KIDSBLOG

ՀՂԻ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԻ 5 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ (PHOTO)

12. 04. 2019

256a79c7c1b71d37993b37d0bb7efb1e

2018թ. աշնանը` Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի թագավորական շրջագայության ժամանակ, պարզ դարձավ, որ երիտասարդ ամուսինները 2019թ. սպասում են իրենց առաջնեկի ծնունդին:

Այժմ Սասեքսյան դքսուհին հղիության վերջին ամիսներում է, բայց շարունակում է ուրախացնել երկրպագուներին իր` հաճախակի հայտնություններով: Ներկայացնում ենք Մեգան Մարքլի շքեղ զգեստապահարանի գաղտնիքները, որոնք արդեն ամիսներ շարունակ քննարկման թեմա են համաշխարհային նորաձևության համար:

Արքայազն Հարիի տիկնոջ օրինակով կարելի  է հասկանալ, թե ինչպս պետք է հագնվեն հղիները գարնանը, ամռան, աշնանն ու նույնիսկ ձմռանը` չմոռանալով իրենց ոճի մասին:

Ինչպես է Մեգանը թաքցրել հղիությունը: Ինչպես երգչուհի Միսսի Հիգգինսի շնորհիվ է պարզ դարձել, ում հետ Մեգանը հանդիպել է  2018թ. աշնանը, դքսուհին հղիացել է հարսանիքից մեկ ամիս անց` 2018թ. հունիսի կեսերին: Իր կարգավիճակը արքայազնի տիկինը թաքցրել է ուղիղ չորս ամսի, չնայած ուշադիր երկրպագուները դքսուհու ոճի մեջ փոփոխություններ են նկատել: Մեգանը սկսեց հաճախ հայտնվել փորի վրա ալիքներ ունեցող հագուստով: Այդպես նրան հաջողվեց թաքցնել իր կլորացած ֆորմաները` «չափազանց» մեծ շեշտ դնելով իրանի վրա:

Վերնահագուստ: Այն կարող է մեծ դեր խաղալ: Հետաքրքիր գաղափար են ուղիղ ձևածքով վերարկուները, որոնք կոճկվում են գոտու օգնությամբ: Հղիների համար նախատեսված բաճկոնները լավ տարբերակ են նրանց համար, ովքեր ուզում են ձմեռն անցկացնել հարմարավետ:

Շարունակությունը` Kidsinfo.am-ում: