ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ՝ ԸՍՏ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ

images

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իրեն բնորոշ հատկանիշները: Ծաղկի որոշ գույներ ոմանց հաջողություն են բերում, իսկ նմյուսներին էլ դժբախտություն: Հետևաբար, նախքան հարսանեկան ծաղկեփունջ ընտրելը՝ հաշվի առեք աստղերի խորհուրդները:

Խոյ

Քանի որ եռանդուն և ակտիվ կանայք են, խորհուրդ են տրվում կարմիր և նարնջագույն ծաղիկներից պատրաստված յուրօրինակ ծաղկեփնջեր, ինչպես վարդը, շուշանը, խուսափեք խոլորձից և քրիզանտեմից:

Ցուլ

Ցուլերը նուրբ և նորաձև են, ուստի նախընտրում են նուրբ ծաղիկներ, ինչպես վարդը, կալան, խորհուրդ չի տրվում կակաչ: Ավելի հարմար են մեծ ծաղկեփնջերը:

Երկվորյակ

Ամենավառ և դրական կենդանակերպի նշանն է: Նախընտրում են դեղին բոլոր երանգների ծաղիկները: Միայն պետք է բացառել դեղին վարդը:

Խեցգետին

Խորհրդավոր խեցգետինները նախընտրում են բարդ կոմպոզիցաներ: Նրանց համապատասխանում են շուշանները, ջրաշուշանները: Պետք է խուսափել մեխակներից և պիոններից:

Առյուծ

Իշխող բնույթ ունեցող առյուծները նախընտրում են շքեղ փնջեր, որպեսզի հասարակության մեջ ընդգծեն իրենց կարգավիճակը: Նրանք կարող են ընտրել բարդ կոմպոզիցիաներ՝ պատրաստված վարդերից, բացի սպիտակ վարդից:

Կույս

Շատ պահպանողական են, սիրում են զսպվածությունը: Նախընտրում են վարդերից, կալաներից պատրաստված փնջերը: Արևածաղիկը նրանց համար չէ:

Կշեռք

Ամենաուժեղ և էլեգանտ կենդանեկերպի նշանին խորհուրդ է տրվում խոլորձից պատրաստված փունջը: Կարմիր և նարնջագույն ծաղիկները նրանց համար չեն:

Կարիճ

Կենսունակ և վառ կանայք են, ովքեր սիրում են կոնաձև, դրամատիկ երանգներով կոմպոզիցիաները: Անմոռուկը վատագույն ընտրությունը կլինի նրանց համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի ծաղկեփնջեր, որոնք կարտացոլեն նրանց դրական և վառ անհատականությունը: Կարող են վերցնել ֆրեսիան, կակաչներ և նարգիզներ:

Այծեղջյուր

Նրանց կարգախոսը ամեն բանում դասական լինելն է: Առավել նախընտրելի է սպիտակ վարդերի և կալաների փոքր փունջը: Պետք է խուսափեն անսովոր համադրություններից:

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանին գրավում են նորարական և յուրահատուկ լուծումները, ինչպես վառ կոմպոզիցիաները, արևադարձային ծաղիկները, միայն սոխուկավոր ծաղիկները կարող են անհաջողություն բերել:

Ձկներ

Ստեղծագործական, ռոմանտիկ ծաղկեփնջերը իսկը նրանց համար են: Գարնանային անուշահոտ ծաղիկները նրանց համար կատարյալ տարբերակ են, պետք է խուսափել գերբերաներից և կակաչներից: