ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

55f8c1947750f1b71126ede96690bb78Աստղագուշակները պնդում են, որ կենդանակերպի նշանները, ըստ որոնց ամուսնանում են զույգերը, մեծ դեր ունեն նրանց հետագա կյանքում:  Իսկ ի՞նչ գաղտնիքներ է մեր առջև բացում աստղագուշակությունը: Արդյոք այս ամսին ձեր ամուսնությունը բարենպաստ կլինի ձեզ համար

  1. 1.Խոյ

Այնքան էլ բարենպաստ ժամանակ չէ ամուսնության համար: Ուժեղ, զգացմունքային, բայց ոչ կայուն միություն: Սիրահարներից երկուսի դեպքում էլ բացառված չէ դավաճանությունը: Ամուսինների հարաբերություններում առկա են վեճեր և տեսակետների բախումներ: Այս հարաբերությունների ուժեղ կողմը դժվարություններին դիմանալն է:

  1. Ցուլ

 Աստղագետները ասում են, որ այս ամսում գրանցված միությունները ամուր են և կայուն: Այսպիսի ամուսնության դեպքում կարևոր են փոխադարձ աջակցությունը, ֆինանսական կայունությունը և ինտիմ կյանքը:

  1. Երկվորյակներ

Այս զույգը շատ մարդամոտ է և ներդաշնակ: Նրանք լավ հասկանում են շրջապատին, երբեմն էլ ոգեշնչում են ծանոթներին, ընկերներին: Երկվորյակներին բնորոշ են հաճախակի ուղևորությունները և ճամփորդությունները:

  1. Խեցգետին

Բոլոր տիպի հարաբերություններում նրանց բնորոշ է ներդաշնակությունը: Զույգերը միմյանց հանդեպ  քնքուշ են և զգայուն, իսկ նրանց միավորում է ընտանիք  և «գողտրիկ բույն» ունենալու ցանկությունը: Նրանք կարծես զգում են մեկը մյուսին և խուսափում են հակասություններից:

  1. Առյուծ

Առյուծների ամսաթիվը շատ հարմար է ամուսնության համար: Ընկերները և ծանոթները կարող են հիանալ այդ պայծառ և հետաքրքիր զույգով:  Այս կենդանակերպի նշանի տակ ամուսնացող զույգերը ունեն ընդհանուր շահեր և հետաքրքրություններ, իսկ միասին նրանք երբեք չեն ձանձրանում:

  1. Կույս

Այս նշանի տակ ստեղծված հարաբերությունները ռացիոնալ են, հետևաբար, նաև կայուն: Զույգերը ամեն ինչում օգնում են միմյանց, նույնիսկ՝  կենցաղային գործերում: Նրանք կարևորում են հիգենան և կարգուկանոնը:

  1. Կշեռք

Ամուսնության համար առավել հաջող ժամանակաշրջաններից մեկն է համարվում: Կշեռքը ամուսնության և միության խորհրդանիշն է, այնպես որ այս ընթացքում ամուսնությունը նորապսակներին կբերի հարատև երջանկություն և բարեկեցություն:

  1. Կարիճ

Կրքոտ և խթանող միություն: Աստղագուշակների խոսքերով՝ զույգը կարող է դիմանալ ամուսնալուծությանը:  Այս կենդանակերպի նշանի տակ ամուսնացածները ակնկալում են առաջնորդություն, խանդ և ակտիվ սեռական կյանք:

  1. Աղեղնավոր

Ներդաշնակ և համահունչ միություն: Զույգերը ոչ միայն լավ ամուսիններ են լինում միմյանց համար, այլև ընկերներ, որոնք ունեն նույն աշխարհայացքները:  Այսպիսի զույգերը ընկերների և ծանոթների համար օրինակ են ծառայում: Ամուսինները մշտապես ճամփորդում են և հետապնդում նույն շահերը:

  1. Այծեղջյուր

Հիանալի ժամանակ է ամուսնության համար: Զույգերը բավականին կանխատեսելի են, իսկ նրանց հարաբերությունները զարգանում են բոլոր տեսակի ավանդույթներին համապատասխան: Աստիճանաբար ամուսինների եկամուտները բարելավվում  են:

  1. Ջրհոս

Վիճահարույց ամուսնություն: Զույգերը աչքի են ընկնում ինտելեկտուալ զարգացվածությամբ և երեխաների դաստիարակության հարցերում հավատարիմ են մնում ոչ ստանդարտ մոտեցումներին: Ամուսինները միմյանց մեծ ազատություն են տալիս:

  1. Ձկներ

Այս նշանի տակ հարաբերություններ կազմելը հեշտ չէ, սակայն նպաստավոր է հարսանիքի համար: Ձկների նշանի ներքո գրանցված ամուսնությունները կարող են լինել ինչպես անհաջող, այնպես էլ հարատև և կայուն: