ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՐԿՈՂ 10 ՄԻՋՈՑ

couple_in_love_by_love242

Հոգեբան և խորհրդատու Ջերալդ Ռոջերսը այս հոդվածը գրել է ծանր ամուսնալուծությունից հետո, երբ նա բաժանվեց իր սիրելի կնոջից, որի հետ արդեն 16 տարի է, ինչ ամուսնացած էր: Ահա նրա կողմից առաջարկվող միջոցներ, որոնք գուցե մի օր էլ կփրկեն ձեր ամուսնությունը:

1. Երբեք չդադարեք հոգ տանել ձեր կնոջ մասին: Նրան ամուսնական առաջարկություն անելիս դուք խոստացել եք պաշտպանել նրան: Ամենակարևոր և սուրբ գանձը այն է, երբ ձեզ վստահում են: Նա հենց ձեզ է ընտրել, ուստի հիշեք, որ սերը ծուլություն չի հանդուրժում:

2. Պահպանեք ձեր հոգին: Ինչպես խոստացել եք հոգ տանել ձեր սիրելիի մասին, այնպես էլ պահպանեք ձեր սեփական աշխարհը: Սիրեք ձեզ ամբողջությամբ, սիրեք աշխարհը, սակայն ձեր սրտի անկյունում մի փոքրիկ տեղ պահեք միայն սիրելի կնոջ համար:

3. Սիրահարվեք կրկին և կրկին: Աշխարհը անընդհատ փոխվում է: Դուք էլ նույնը չեք, բացի այդ փոխվում են ձեր ընկալումները միմյանց հանդեպ: Կրկին նվաճեք ձեր կնոջ սիրտը, ամեն անգամ, ինչպես առաջին անգամը:

4. Փորձեք տեսնել լավագույնը: Կենտրոնացեք նրա վրա, որ սիրում եք ձեր կնոջը: Այս դեպքում կհասկանաք, որ ամուսնացել եք ամենագեղեցիկ կնոջ հետ:

5. Մի փորձեք փոխել կնոջը: Ձեր խնդիրն է սիրել նրան այնպիսին, ինչպիսին կա՝ առանց ակնկալիքների և հույսերի:

6. Ձեր հույզերի համար պատասխանատվություն կրեք: Ձեր կինը պարտավոր չէ ձեզ երջանկացնել, ինչպես որ պարտավոր չէ դժբախտացնել: Դուք ինքներդ եք պատասխանատու ձեր դրական վերաբերմունքի համար:

7. Զայրույթի համար երբեք կնոջը մի՛ մեղադրեք, քանի որ դա կապված է ձեր ներաշխարհի հետ:

8. Թույլ տվեք ձեր կնոջը պարզապես ապրել: Երբ նա սխալվում է, մի՛ ուղղեք նրան, այլ գրկեք և հասկացրեք, որ ամեն ինչ նորմալ է:

9. Մի՛ վախեցեք ծիծաղելի թվալ: Ձեզ չափազանց լուրջ մի պահեք, քանի որ ծիծաղը թեթևացնում է իրավիճակը:

10. Ստիպեք ձեր կնոջը իրեն թագուհի զգալ: Սովորեք սիրո տարբեր լեզուները: