ՀԱՏՎԱԾ ԲԵՅՈՆՍԵԻ ՈՒ ՌԻՀԱՆՆԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՖԻԼՄԻՑ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆԿԱՐԱՀԱՆՎԻ

«3 կին, 3 կյանք, 3 սիրո պատմություն… ». ահա այսպիսին կարող էր լինել Բեյոնսեի, Նիկի Մինաժի և Ռիհաննայի մասնակցությամբ ֆիլմի կարգախոսը: Շտապում ենք ձեզ տխրեցնել՝ նման ֆիլմ դեռևս չի նկարահանվել:

Ներկայացնում ենք գոյություն չունեցած այդ ֆիլմի թրեյլերը, որը ստեղծվել է Tumblr համակարգի Divacg օգտատիրոջ կողմից: Դիտելով այս տեսանյութը՝ դժվար է հավատալ, որ այն համացանցային օգտատտիրոջ համակարգչային կարողությունների արդյունք է, այլ ոչ թե իրական ֆիլմի գովազդային հոլովակ: