ՀԱՎՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՁԵՎՈՎ

117775822_WO3vDZ6PMpAՀարկավոր է

Հավի կրծքամիս 450 գրամ

սոխ 2 գլուխ

 սխտոր 2 պճեղ

 լոլիկ 2 հատ

 օրեգանո 1 թեյի գդալ

 ռեհան

տոմատի մածուկ 2 թեյի բաժակ

Պատրաստման եղանակը

Կտրտել հավի կրծքամիսը խորանարդիկներով, լցնել ջեռոցի փոքր տապակի մեջ, բուսայուղ ավելացնել և թողնել կես ժամ: Այնուհետև ավելացնել սոխն ու սխտորը, թողնել 15 ր., ավելացնել կտրտած լոլիկը, օրեգանոն և ռեհանը: Լցնել տոմատի մածուկը և նորից դնել ջեռոցը: Թողնել կես ժամ: Մատուցել բանջարեղենի կամ կարտոֆիլի հետ: Ցանկության դեպքում կարելի է նաև սունկ ավելացնել: