FITNESS

ՀԱՎԻ ԴԻԵՏԱ. 7 ՕՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 5 ԿԳ ՔԱՇԻ ՆՎԱԶՈՒՄ

12. 09. 2019

 

image

Զանազան դիետաների մեջ դժվար է ընտրել հենց քեզ համապատասխանող որևէ տեսակ: Վերջին տարիներին ակտուալ են սպիտակուցային դիետաները, որոնց թվին է պատկանում նաև հավի դիետան:

Հավի դիետան օրգանիզմն ապահովում է սպիտակուոցով և երկար ժամանակ կուշտ պահում: Որպես կանոն, այդպիսի դիետան տևում է 7 օրից ոչ ավել: Սննդակարգի հիմքում խաշած կամ շոգեխաշած հավի ոչ յուղոտ միսն է: Բացի դրանից, ճաշացանկում պետք է լինի մանրաթել` բանջարեղեն, ոչ քաղցր մգրեր: Կա հավի դիետայի մի քանի տեսակ, դրանցից որոշները խիստ են, մյուսները` ոչ այնքան:

Միայն հավի կրծքամսով դիետա: Սա, թերևս, ամենադաժան տեսակն է: Այն սկսելուց առաջ անպայման խորհրդակցիր բժշկի հետ: Սննդի մեջ նման սահմանափակումները հակացուցված են աղեստամոքսային երիկամների ու լյարդի հիվանդությունների, հղիության դեպքում, մանկական կամ պատանեկության տարիքում:

Դիետայի ցերեկային սննդակարգը սահմանափակվում է խաշած կամ շոգեխաշած 700 գ հավի կրծքամսով: Օրական ճաշացանկը պետք է բաժանված լինի 5−6 չափաբաժնի: Ըմպելիքներից թույլատրելի են ջուրն ու կանաչ թեյը: Սուրճ կարելի է խմել` պայմանով, եթե երիկամների հետ կապված խնդիր չկա: Քանի որ սպիտակուցի մեծ քանակը մեծացնում է երիկամների ծանրաբեռնվածությունը, սուրճը կարող է հրահրել հիվանդությունների սրում:

Մոնոդիետայի տևողությունը չպետք է լինի 3 օրից ավել: Այդ ընթացքում կարելի է կորցնել 2−3 կգ:

Հավի խիստ սննդակարգի դեպքում կարևոր է վիտամինային համակարգի ընդունումը: Բարդ ֆիզիկական ծանրաբեռնավծությունն ավելի լավ է սահմանափակել մինչև լիարժեք սննդակարգի անցնելը:

Հավի արգանակով դիետա: Հավի արգանակը պարունակում է ընդամենը 50 կկալ` 100 գ-ում: Այն արագ հագեցվածության զգացում է տալիս ու օրգանիզմն ապահովում անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցով: Ընդ որում, հավի արգանակը գրեթե չի պարունակում ճարպ:

Գոյություն ունի հավի արգանակով դիետայի մի քանի տեսակ: Որպես բեռնաթափման օրեր կարելի է օգտագործել մոնո-տեսակը: Այն թույլ է տալիս շտապ ազատվել 2−3 կգ: Նման դիետայի դեպքում կարելի է օգտագործել միայն արգանակ` պատրաստված հավի երկու կրծքամսից ու երեք լիտր ջրից: Նման բեռնաթափումը կարելի է օգտագործել առավելագույնը երկու օր:

Հավի արգանակով ու հավով դիետա: Այս տարբերակը ենթադրում է օրվա սննդակարգ` 3 արգանակով և 200 գ հավի կրծքամսով: Այն տևում է 7 օր ու խոստանում 5−10 կգ քաշի կորուստ:

Հնդկաձավարով ու հավի կրծքամսով դիետա: Տևում է 7-ից մինչև  14 օր: Կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ հնդկաձավարի շիլա` առանց հավելումների,օրական 2−3 հավի կրծքամիս և 1 լ անյուղ կեֆիր: Հնդկաձավարը խորհուրդ է տրվում ուտել օրվա առաջին կեսին, իսկ ընթրել հավի կրծքամսով ու կեֆիրով: Կարելի է նաև օգտագործել կանաչի, բանջարեղեն և ոչ քաղցր մրգեր: Օրական սննդակարգի ընդհանուր կալորիականությունը չպետք է գերազանցի 1200 կկալը:

Հավի արգանակով մեղմ դիետա: Հավի արգանակով դիետայի ավելի մեղմ այս տարբերակը թույլ  տալիս զանազություն մցնել ճաշացանկ: Օրական բացի արգանակից կարելի է օգտագործել բանջարեղեն, ոչ քաղցր մրգեր, թեփեր: Խորհուրդ է տրվում հետևել այս դիետային մեկ շաբաթից ոչ ավել:

Հավի դիետայի մեղմ տարբերակի մոտավոր ճաշացանկ` 7 օրվա համար:

1-ին օր: 1 հավի արգանակ, 700 գ բանջարեղեն,  1 ճ/գ թեփ, կաղամբող աղցան` գազարով և համեմված 30 գ կտավատի յուղով:

2-րդ օր: 1 լ հավի արգանակ, 1 ճ/գ թեփ, 500 գ բանջարեղեն, 500 գ միրգ:

3-րդ օր: 1 լ հավի արգանակ, 100 գ հավի կրծքամիս, 1 ճ/գ թեփ, 1 կգ ոչ քաղցր մրգեր:

4-րդ օր: 1 լ հավի արգանակ, 500 գ հավի խաշած կրծքամիս:

5-րդ օր: 1 լ հավի արգանակ, 1 ճ/գ թեփ, 700 գ օսլա չպարունակող բանջարեղեն, վարունգով, պղպեղով ու լոլիկով աղցան` համեմված 30 կտավատի յուղով:

6-րդ օր: 1 լ հավի արգանակ, 500 գ հավի կրծքամիս:

7-րդ օր: 2 լ հավի արգանակ:

Օրական սննդակարգը պետք է բաժանված լինի 4−5 չափաբաժնի: Կարելի է խմել ջուր, բուսական կամ կանաչ թեյ, առանց շաքարավազի բուսական արգանակներ: