SHOW BISS

ՀԱՍՑՐԵԼ ԵՆՔ ԸՆԿԵՐԱՆԱԼ ԻՐԻՆԱՅԻ ՀԵՏ, ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆՔ. ԳևՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ՝ «18+»

13. 04. 2019

glxavor

Citrus.amշարունակում է  իր «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ հայտնիներին: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրն իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին: Այնպես որ, պետք չէ խորը ենթատեքստեր փնտրել այս ամենի մեջ:

Այս անգամ մեր հյուրը երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանն է, ում նոր «Օդս քիչ ա» երգն ու տեսահոլովակը հաշված օրերի ընթացքում իսկական հիթ են դարձել:

Մեզ հետ զրույցում Գևորգն անդրադարձել է այն խոսակցություններին, թե տեսահոլովակի յութուբյան դիտումները «լցված են», պատմել իր ու տեսահոլովակի հերոսուհու՝ դերասանուհի Իրինա Այվազյանի հարաբերությունների, ինչպես նաև աձնանական կյանքի մասին:

1.Գևորգ, երբ ասում են 18+, ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-Ավելի լավ է, լռեմ:

2.3 կարևոր բան, որ Ձեր կողքի աղջիկը պետք է իմանա Ձեր մասին:

-Երկար եմ քնում: Չեմ սիրում, որ ինձ խանդում են: Սիրում եմ մարդկանց անիմաստ պատճառներով բլոկ անել (կարճ ասած՝ հիստերիկ եմ)… (ծիծաղում է):

3.3 բան, որ կուզեք պատմել Ձեր մասին Ձեր հանդիսատեսին:

-Քանի որ ես բավականաչափ անկեղծ եմ իմ հանդիսատեսի հետ, ունեմ հենց 3 նորություն, որոնց մասին շուտով կխոսեմ իմ ինսթագրամյան էջում:

52813650_436538990420428_2282388824547364788_n (1)

4.Ինչպե՞ս  Ձեր նոր «Օդս քիչ ա» երգի տեսահալովակի հերոսուհի ընտրվեց Իրինա Այվազյանը: Ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ:

-Նշեմ, որ իմ տեսահոլովակներում նկարահանված յուրաքանչյուր հերոսուհի առանձնահատուկ է և ընտրվել է երկար քննարկումներից հետո: Իմ և իմ պրոդյուսեր Արման Անտոնյանի խոսակցության ընթացքում հասկացանք, որ այս տեսահոլովակում ամենահամապատասխան կերպարը հենց Իրինայինն է: Ես և Իրինան արդեն հասցրել ենք ընկերանալ և շատ լավ հարաբերություններ ունենք:

5.«Օդս քիչ ա» տեսահոլովակը բավականին կարճ ժամանակահատվածում մեծ թվով դիտումներ հավաքեց, ի՞նչ կասեք այն խոսակցությունների մասին, թե դիտումները «լցված են»:

-Այո, խոսակցություններ շատ եմ լսել, բայց արդեն բազմիցս իմ ինսթագրամյան էջում ներկայացրել եմ յութուբյան անալիտիկան, որտեղ պարզ երևում է, որ արհեստականորեն ոչինչ արված չէ:

56492691_131077727975826_5527133353390061396_n

6.«Գիժ քամի» , «Աշխարհից կտրվում եմ», «Օդս քիչ ա». երգերի անվանումները, կարծես, թռիչքի, երկնքի թեմատիկա ունեն: Զուգադիպություն է, թե՞ հատուկ է այդպես մտածված:

-Անկեղծ ասած, զուգադիպություն է, ուղղակի ամեն անգամ ուզում ենք այնպիսի վերանգրով ներկայանալ, որը կհիշվի մարդկանց կողմից:

7.Արդյոք «Օդս քիչ ա» երգը նվիրվա՞ծ է որևէ մեկին, հատուկ որևէ մեկի համա՞ր եք երգում այն:

-Ցավոք, դեռ չեմ գտել այն մեկին, ում կցանկանայի նվիրել այս երգը:

8.Կարծում եմ, երգս հիթ դարձավ, քանի որ

-…Քանի որ ունեի պրոֆեսիոնալ և սրտացավ թիմ, որի շնորհիվ ունեցա իմ պատկերացրած տեսահոլովակը, ստացված երգ և, իհարկե, հիանալի հերոսուհի:

56734945_500501093816099_5838241048492822181_n

9.Երբեք չեմ համաձայնի, որ տեսահոլովակիս հերոսուհին լինի

-Վուլգար:

10.Ո՞ր դեպքում կարող եք սիրահարվել աղջկան: Առանձնացրեք 3 կարևոր հատկանիշ:

-Պետք է լինի, միանշանակ, խնամված, ունենա հումորի լավ զգացում և համապատասխանի իմ ճաշակին:

 11.Մարդիկ սովոր են սիրային հարաբերություններ վերագրել հայտնիներին: Ո՞րն է եղել ամենաանիմաստ բամբասանքը, որ այս ընթացքում լսել եք Ձեր մասին:

-Արդեն սովոր եմ նման խոսակցությունների, քանի որ ամեն տեսահոլովակից հետո մարդիկ սիրավեպ են վերագրում տվյալ տեսահոլովակի հերոսուհու հետ, բայց ամենաերկար խոսակցությունները, որոնք մինչ օրս էլ կան, Էլենի վերաբերյյալ են (ծիծաղում է):

51484820_264725594427129_2929603761106207113_n (1)

12.Իսկ ի՞նչ փուլ է հիմա անձնական կյանքում:

-Անձնականումս դեռ ոչ մի կարևոր փոփոխություն չկա:

13.Ինչո՞վ եք զբաղվում երգելուց բացի: Նշեք 3 բան, որ օրվա ընթացքում անպայման անում եք:

-Երգելուց բացի նաև սովորում եմ, աշխատում եմ ու երկար քնում, ինչն էլ հաճախ խանգարում է հաճախել դասերի (ծիծաղում է):

14.Ի՞նչ է տվել Ձեզ անսպասելի հայտնիությունը և ի՞նչ է խլել:

-Դեռ չի հասցրել ինչ-որ բան խլել, բայց տվել է մեծ չափով սեր՝ իմ հանդիսատեսի կողմից:

28752141_1185116004955297_2094727100119384064_n

15.Սոցիալական ցանցերում մեծ թվով հետևորդներ ունեք: Հետաքրքիր է, ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում, օրինակ, ինսթագրամյան տիրույթում:

-Մեխ թվով story-ներ անող մարդիկ (ծիծաղում է):

16.Ո՞րն է, ըստ Ձեզ, ժամանակակից հայ աղջիկների ամենամեծ թերությունը:

-Ինձ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայ աղջիկներից շատերը ձգտում են արհեստական գեղեցկության: Ամեն դեպքում, բնականանն ավելի գեղեցիկ է և գնահատելի:

35574594_1022630677890503_3266275053255262208_n

17.Իմ կողքի աղջիկը երբեք չի կարող…

-…Լինել առանց հումորի:

18.Մեր նախորդ հյուրը՝ բլոգեր Wing21-ը, ուղղել է Ձեզ հետևյալ հարցը. Երջանիկ դառնում են, թե՞ ծնվում:

-Ինձ թվում է, դա հարաբերական է, քանի որ լինում են և՛ երջանիկ պահեր, և՛ տխուր: Ծնվելուց ոչ ոք երաշխավորված չէ, որ ամբողջ կյանքում երջանիկ է լինելու:

37181074_291455678280463_7543226632190820352_n

18+ Ձեր հարցը՝ մեր հաջորդ հյուրին:

-Ինչպե՞ս կույր մարդուն նկարագրել կարմիր գույնը: