WOMAN

ՀԱՋՈՂԱԿ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 4 ՊԱՐԶ ԿԱՆՈՆ

14. 07. 2018

MyCollages (5)

 

Յուրաքանչյուր հզոր կին իր պատմությունն ունի, բայց կա մի բան, որ միավորում է բոլորին՝ անհատականությունը:  Ի՞նչ են անում հաջողակ կանայք ու ինչի՞ց են փորձում խուսափել կյանքում: Ահա 10 բան, որ չեն անում հաջողակ կանայք:

 

Չեն բողոքում ճակատագրից: Հաջողակ կինը լավ գիտի, որ իր ճակատագիրը սեփական որոշումների ու քայլերի արդյունքն է: Հաջողակ ու ուժեղ կինը չի բողոքում իրավիճակից, նա վերցնում է պատասխանատվությունն իր ձեռքը և փորձում փոխել ամեն բան: Բողոքել նշանակում է հաշվել իրականության հետ ու զենքերը վայր դնել: Սա ամենահեշտ բանն է:

 

Չեն փնտրում տղամարդու, ով կլուծի իրենց բոլոր խնդիրները: Այդպես վարվում են թույլ, անվստահ կանայք, ովքեր թաքնվելու տեղ են փնտրում: Ուժեղ կինը չի դիտարկում ամուսնությունը որպես գործարկ, որը պետք է լուծի իր բոլոր խնդիրները: Նա փորձում է ինքնուրույն անել ամեն բան:

 

Չեն թույլ տալիս մանիպուլիացիայի ենթարկել իրենց: Դուք չեք գտնի ուժեղ ու հաջողակ մեկ կնոջ, ով թույլ կտա մանիպուլիացիայի ենթարել իրեն: Դա կարող է լինել ընդամենը անգիտակցաբար: Նա կարողանում է շրջանցել այդպիսի մարդկանց, որովհետև գիտի, որ պետք է աշխատել սեփական հաջողության համար և ոչ թե ուրիշի:

 

Չեն կորցնում սեփական ուժերի հանդեպ հավատը: Նույնսիկ այն պահերին, երբ բոլորը կարող են կասկածել, նա հավատում է ինքն իրեն ու իր երազանքին: Նա թույլ չի տա որևէ մեկին մարել իր ներքին հավատը: