KIDSBLOG

ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ` ՍԻՐՈ, ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՐՍԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ

14. 02. 2019

d29ed6c81c2f322a3f426784110105dc

Փետրվարի 14-ին աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի օրը: Այն նաև անվանում են բոլոր սիրահարների  օր: Վալենինի օրվան հաջորդում է Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը, որն այս տարի կնշվի փետրվարի 16-ին:

Kidsinfo.am-ը այս գեղեցիկ տոների առթիվ սիրո, երջանկության, ամուսնության և մի շարք այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցել է աշխարհում ամենալավը սիրել իմացող մարդկանց հետ: Մեր հարցերին պատասխանել են KIDSTV ստուդիայի սաները:

-Ի՞նչ է սերը:

-Սերը բարություն է, երջանկություն: Արայիկ, 5 տ

-Սերն այն է, երբ տղան ու աղջիկն իրար տեսնում են և ամուսնանում: Լինա, 7 տ

-Սերն այն է, երբ տղան ու աղջիկը իրար գրկում ու համբուրվում են: Կատրին, 5 տ

-Սերն այն է,երբ տղան ու աղջիկը միշտ տանն էլ լինում: Անժելիկա, 6 տ

-Սերն այն է, որ մարդիկ սիրում են իրար: Մուրադ, 7 տ

-Սիրահարվա՞ծ եք:

-Հա: Մեր բակից ա: Երկար մազեր ունի ու գիժ ա ինքը: Հենց ինձ տեսնում ա, գոռում ա` Տարո՜ն ու գալիս, փաթաթվում: Դեռ չեմ ասել, որ սիրում եմ: Չեմ ասելու: Չեմ ուզում: Երբ պետք լինի, կասեմ: Տարոն, 6 տ

-Ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որպեսզի տղան նրան սիրի:

-Աղջիկը պիտի լինի սիրուն ու նորմալ: Արայիկ, 5 տ

-Աղջիկը պիտի լինի սիրուն ու նուրբ: Արմեն, 4 տ

-Աղջիկը պիտի լինի սիրուն: Նաև պետք է լսի: Մուրադ, 7 տ

-Ինչպիսի՞ն պետք է լինի տղան որպեսզի աղջիկը նրան սիրի:

-Պետք է լինի սիրուն ու կապույտ աչքեր ունենա: Կատրին, 5 տ

-Սիրուն տեսքով լինի: Պետք է անակնկալներ պատրաստի, ծաղիկներ բերի: Փողերը ծախսի, որ դուր գա աղջկան: Լինա, 7 տ

-Կարող է Iphone ցույց տալ: Ավելի ճիշտ, Iphone X: Կատրին, 5 տ

-Ինչո՞ւ է սիրո խորհրդանիշը սիրտը:

-Որովհետև, եթե սիրտը չլինի, մարդը կմահանա: Հոգի էլ կա: Սիրտը հոգու տունն է: Արայիկ, 5 տ

Շարունակությունը` Kidsinfo.am-ում: