SHOW BISS

ՀԱՅ ՀԱՅՏՆԻ 10 ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐԸ (PHOTO)

18. 09. 2019

glxavor

Այս աղջիկները հայտնի են, գեղեցիկ ու հաջողակ: Մարդիկ հաճախ են տեսնում  նրանց հեռուստաէկրաններին, հետաքրքրվում նրանց անձնական կյանքով ու, իհարկե, սպասում հարսանեկան լուսանկարների:

Citrus.am-ը կազմել է հայ հայտնի ամենացանկալի հարսնացուների իր սեփական 10-յակը, որը, իհարկե, կարող է չհամընկնել ընթերցողների կարծիքի հետ: Նշենք նաև, որ այս տասնյակում հաջորդականություն ընտրված չէ, մենք չենք հորինել հորիզոնականներ:

Զբաղված է արդյոք նրանց սիրտը, թե՞ ոչ, դժվար է ասել. հայտնիները չեն սիրում խոսել իրենց անձնական կյանքի մասին:

Իվետա Մուկուչյան: Հայաստանի ամենահայտնի ու ոճային երգչուհիներից մեկի սիրուն կուզեին արժանանալ շատերը: Իվետան համարձակ է, կրակոտ, ոճային ու նպատակասլաց: Երգչուհին հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով. մեկ նա նուրբ ու սիրահարված է, մեկ`իսկական ռազմիկ: Իվետա Մուկուչյանն իր պատվավոր տեղն է գտել ամենացանկալի հարսնացուների շարքում:

իվետա

Դիանա Մալենկո: Ոչ հայկական ազգանուն ու դիմագծեր ունեցող այս հեռուստահաղորդավարուհին միշտ աչքի է ընկել իր արտաքին տեսքով: Սխալ է ասել, թե Դիանան միայն պարզապես անուշիկ աղջիկ է, հեռուստահաղորդավարուհին իսկապես յուրահատուկ հմայք ունի: Նշենք, որ Դիանայի պապիկը ուկրաինացի է եղել։ Պատերազմի ժամանակ հոսպիտալացվել է Հայաստան, որտեղ և ծանոթացել է նրա տատիկի հետ։ Հայրական կողմից նա ուկրաինուհի է, այստեղից է հենց Մալենկո ազգանունը:

diana

Աննա Գրիգորյան: Մոդել Աննա Գրիգորյանը շատերի իդեալին կարող է համապատասխանել: Գեղեցիկ կազմվածք, հետաքրքիր դիմագծեր ու էներգիա. Աննայի ինսթագրամյան էջն ուսումնասիրելով` կարող ենք նաև նշել, որ նա ունի հետաքրքիր նախասիրություններ: Մոդելը սիրում է ճանապարհորդել, զբաղվել յոգայով:

anna

Եվա Զոհրաբյան: Երիտասարդ այս դերասանուհին աչքի է ընկնում իր ճաշակով ու ոճով: Նա գրեթե միշտ ներկայանում է հետաքրքիր կերպարներով, ընկերասեր է: Կարծում ենք, Եվայի հետ երբեք չեք ձանձրանա:

eva

Թամարա Պետրոսյան: «Տանը մնացի՞». դերասանուհին վերջերս բարձրացրել է այս հարցը իր համանուն մոնոներկայացմամբ: Թամարան որոշել է հումորով նայել այս բազմադարյա հարցին, որին բախվում են շատ աղջիկներ ու կանայք: Իհարկե, այս տաղանդավոր դերասանուհին չի կարող «տանը մնալ», քանի որ նախ մեր ցանկալի հարսնացուների ցանկում է, ապա հենց ինքն է ներկայացման ժամանակ հայտարարել, որ ամուսնանալու է: Մնում է սպասել ու տեսնել, թե ում բախտն է բերելու:

tamara

Մարիամ Ադամյան: Դերասանուհի Մարիամ Ադամյանն աչքի է ընկնում յուրահատուկ էներգիայով: Այս նուրբ աղջիկն իրականում բավականին համարձակ է, ինչպես ասում են, բնավորություն ունի: Մարիամը հաջողակ ու հեռանկարային դերասանուհի է:

mariam

Ադրիանա Գալստյան: Ոչ, սա Անջելինա Ջոլին չէ… Ադրիանային իսկապես հաճախ են նմանեցնում աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկին: Նրա նուրբ ու գրավիչ արտաքինը չի կարող անտարբեր թողնել գրեթե ոչ ոքի: Բացի արտաքին գեղեցկությունից, դերասանուհին նաև աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ ու զսպվածությամբ:

adriana

Անի Երանյան: Անին այս տանյակի, թերևս, ամենաըմբոստ հոգին է: Դերասանուհի, երգչուհի այս գեղեցկուհին կտրուկ ոճափոխության է դիմել` ներկայանալով նոր կերպարով: Երկրպագուները բաժանվել է երկու խմբի. ոմանց դուր է գալիս Անիի նոր տեսքը, իսկ մյուսներն էլ անդադար հիշեցնում են, որ նախկինում նա ավելի լավն էր: Անին, սակայն, ուշադրություն չի դարձնում քննարկումներին ու քննադատություններին` շարունակելով ապրել իր կյանքն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սա, թերևս, միայն հարգանքի է արժանի:

ani

Սոնա Ռուբենյան: Հայկական էստրադայի ամենալիրիկական երգչուհիներից մեկը վաղուց արդեն ցանկալի հարսնացուների թվում է: Սոնան որքան նուրբ է ու լիրիկական, այնքան էլ խենթ է ու էներգիայով լի: Նա ևս մեծ ուշադրություն է դարձնում իր ոճին, չի դավաճանում իր ընտրած ուղղությանը` երգրավետսում…

sona

Ռոզա Ֆիլբերգ: Ամիսներ շարունակ բազմաթիվ տղամարդկանց սրտերը գերող Ռոզան այժմ չի նկարահանվում սերիալում, փոխարենը երկրպագուներին է ներկայացնում իր նոր տեսահոլովակներն ու երգերը: Ռոզան կարճ ժամանակահատվածում հասցրել է գերել շատերի սրտերն ու դառնալ Հայաստանի հայտնի ամենացանկալի հարսնացուներից մեկը:

roza