SHOW BISS

ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱՄԵՆԱՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ (PHOTO)

12. 03. 2019

53814388_2728092110564088_417431071027046062_n (2)

Շոուբիզնեսյան կուլիսները միշտ ավելի հետաքրքիր են մարդկանց, քան այն, թե ինչ է կատարվում բեմին ու տեսախցիկների առաջ: Ո՞վ ո՞ւմ հետ է հանդիպում, ո՞վ ո՞ւմ է սիրում, ո՞վ ո՞ւմ տանել չի կարողանում. հարցեր, որ միշտ են ակտուալ:

Citrus.am-ը արդեն ներկայացրել է  հայտնիների, ովքեր մտերիմ ընկերուհիներ են: Այս անգամ ներկայացնում ենք հայտնի մտերիմ ընկերներին:

Արամե, Միհրան Հարությունյան: Երգիչ Արամեն ու ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը բավականին մտերիմ են: Նրանց էջերում բավականին հաճախ կարելի է համատեղ լուսանկարներ տեսնել: Նրանք նաև միասին մարզվում են: Ի դեպ, այս մարզական լուսանկարներին կից Միհրան Հարությունյանը գրել է, որ եթե Արամեն որոշի ավարտել երաժիշտի կարիերան, ապա նրա համար MMA-ում բոլոր դռները բաց են:

43952444_1022078691332297_9196468481971716096_n

1539584040_1584849

Բեն Ավետիսյան, Սարգիս Ավետիսյան: Բենն ու Սարգիսը լավագույն ընկերներ են: Նրանք նկարահանվել են միևնույն սերիալում: Վերջերս Բենը նկարահանվել է նաև Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում: Ի դեպ, երգչի ու դերասանի պրոդյուսինգով ևս միևնույն մարդն է զբաղվում:

36660451_228732464616151_3093322398192107520_n

49933538_2249965538655948_5838383147971342401_n

Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան: Ռաֆո և Անդո. այսպես են ճանաչում շոու բիզնեսի, թերևս, ամենամտերիմ ու հին ընկերներին: Նրանց ընկերությունը տարիների պատմություն ունի: Այն լի է հումորով ու պոզիտիվով: Ի դեպ, վերջերս Անդոյի ծննդյան տարեդարձն էր, և Ռաֆոն այսպես է նրան շնորհավորել: «Իմ Անդո… Շնորհավոր, իմ լավ ու բարի ընկեր: Ամենալավն եմ քեզ մաղթում ու ուզում եմ, որ տեղաշոր ընկնես, քեզ ոչ ոք չհիշի ու էլի ես գամ քեզ մի բաժակ ջուր տամ… Ու որ հասկանաս իմ կարևորությունը քո կյանքում ախպերսսսսս »: Անդոն ու Ռաֆոն նաև հանդես են գալիս «Դեպուտատի շոու » աղմկահարույց ու կրեատիվ նախագծում:

50088352_403934580376844_1102092435842605630_n

52708811_410729129685276_4423655477361606982_n

Արամ , Գարիկ Պապոյան: Տարիների պատմություն ունի նաև Արամի ու Գարիկի ընկերությունը: Դեռևս Vitamin club-ի ժամանակներից մինչ օրս տղաները հանդես են գալիս համատեղ նախագծերով: Նրանք ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն երաժշտական բնագավառում:

37151526_311075069697860_4100558543399157760_n

44405241_556264511488370_7211515473853267591_n